«Փարքերը և Սուլշերն ԱՊԼ-ի ակումբներո՞ւմ. դա երկարաժամկետ հեռանկարի համար չէ». Մոուրինիո
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն մեկնաբանել է Կլաուդիո Ռանիերիին հեռացնելու և գլխավոր մարզչի պաշտոնում Սքոթ Փարքերին նշանակելու՝ «Ֆուլհեմի» ղեկավարության որոշումը: Մոուրինիոն հայտարարել է, որ նման որոշումները երկարաժամկետ հեռանկարի համար չեն: Նա զուգահեռներ է անցկացրել նաև իր հեռացման և «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնում Ուլե-Գունար Սուլշերի նշանակման միջև:
«Կարո՞ղ է արդյոք «Ֆուլհեմը» գտնել մարզչի, ով կլինի ավելի լավը, քան Կլաուդիո Ռանիերին: Ո՛չ իհարկե: Կարելի՞ է արդյոք համեմատել Կլաուդիոյի փորձը և Սքոթ Փարքերի փորձը, ով պետք է առաջին անգամ մարզի կարիերայում: Իհարկե ոչ:
Բայց երբեմն ֆուտբոլում նման որոշումները բերում են ակնթարթային արդյունքներ: Օրինակ՝ այդպես ստացվեց «Մանչեսթեր Յունայթեդում»: Բայց ես չեմ հավատում նման որոշումներին, չեմ հավատում, որ նրանք արդյունք կբերեն երկարաժամկետ հեռանկարում»,- Մոուրինիոյին է մեջբերում beIN Sports-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը