Բաժիններ՝

Դավիթ Տոնոյանն այցելել է սահմանագոտի

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 26-ին այցելել է հանրապետության հյուսիսարեւելյան սահմանագոտի, եղել է մարտական հենակետերում, զրուցել զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց պատրաստականությամբ:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Դավիթ Տոնոյանը վստահեցրել է, որ զինանձնակազմի սոցիալ-կենցաղային հարցերը գտնվում են ռազմաքաղաքական ղեկավարության ամենօրյա խիստ ուշադրության կենտրոնում։ Նախարարը հետևել է նաև զորավարժարանում ընթացող մարտական պատրաստության պարապմունքներին»,- նշված է Հովհաննիսյանի գրառման մեջ։

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր այցելել է հանրապետության հյուսիսարեվելյան սահմանագոտի, եղել է մարտական…

Gepostet von Արծրուն Հովհաննիսյան am Dienstag, 26. Februar 2019

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս