Football Leaks-ի 8 գլխավոր բացահայտումները
Այս աշնանը WikiLeaks- ի ֆուտբոլային տարբերակը՝ Football Leaks-ը, մի շարք բացահայտումներ է անում՝ ներկայացնելով սենսացիան սենսացիայի հետևից: Ֆուտբոլային արտահոսքերը խնդիրների առաջ են կանգնեցրել մի շարք ակումբների և ֆուտբոլիստների: Football Leaks-ը խոստանում է, որ այս ամենը միայն սկիզբն է:
1. Սարկոզին համոզել է, որ շեյխերը գնեն ՊՍԺ-ն
2010 թվականին Նիկոլա Սարկոզին, ով այդ ժամանակ Ֆրանսիայի նախագահն էր, խոստացել է Կատարի էմիր Թամիմ Ալ-Տանիին, որ 2020 թվականին Աշխարհի առաջնությունը կանցկացվի հենց Կատարում: Դրա փոխարեն՝ նա պետք է գներ ՊՍԺ ակումբը և Ֆրանսիայում բացեր BeIN Sports հեռուստաալիքը:
Կատարի օգտին որոշում պետք է կայացներ Միշել Պլատինին, սակայն 2015 թվականին նա 8 տարով զրկվեց ֆուտբոլում որոշումներ կայացնելու իրավունքից: Ամեն դեպքում 2010 թվականի դեկտեմբերի 2-ին Կատարը ստացավ Աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունք: Կատարը ներկայացնող կողմը պայմանավորվածության իր մասը ևս իրագործեց՝ 2011 թվականի մայիսի 31-ին Qatar Sports Investments ֆոնդը գնեց ՊՍԺ ակումբի բաժնետոմսերի 70 տոկոսը: BeIN Sports-ը սկսեց հեռարձակել Ֆրանսիայում հունիսի 1-ից:
2. ՊՍԺ-ն իր ակադեմիա չէր ընդունում սևամորթ ֆուտբոլիստներին Աֆրիկայից
Սա նորություն էր, որ իսկական իրարանցում առաջացրեց տոլերանտ Եվրոպայի համար պայքարողների մոտ: Ֆրանսիական ակումբի գաղափարախոսւթյունն այն էր, որ իրենք կտրականապես չէին ընդունում աֆրիկյան ծագում ունեցող սևամորթ ֆուտբոլիստներին: Այս ամենը սկսվել էր 2013 թվականին և շարունակվում էր մինչև 2018 թվականի գարուն: Իրավիճակը փոխվեց, երբ ակադեմիա ընդունվեց 17-ամյա կիսապաշտպան Յան Գբոն: Նշվում է, որ Գբոյին ստորագրելուց առաջ եղել են շատ քննարկումներ, քանի որ մինչ այդ չէր եղել նախադեպ, որ ակադեմիա ընդունվեր սևամորթ աֆրիկացի: Ըստ ակումբի՝ երբեք հնարավոր չէ հստակ իմանալ, թե քանի տարեկան է սևամորթ ֆուտբոլիստը:
3. Մբապեն և իր ընտանիքը գումար են ստացել ՊՍԺ-ից և «Մոնակոյից»
2015 թվականի դեկտեմբերին հարձակվող Կիլիան Մբապեն առաջին անգամ դաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում: Ֆուտբոլիստի հայրը՝ Վիլֆրիդը, բարկացել էր և ուզում էր, որ իր որդին ավելի հաճախ խաղա: Կես տարի անց Մբապեի հայրը և «Մոնակոյի» ներկայացուցիչները կոնֆլիկտ ունեցան: Եթե ակումբը չերկարաձգեր պայմանագիրը Մբապեի հետ, ապա կկորցնեին վունդերկինդին՝ թողնելով նրան ազատ ֆուտբոլիստի կարգավիճակում: Պայմանագիրը երկարաձգվեց մինչև 2019 թվականը, քանի որ թիմի փոխնախագահն ուլտիմատում էր դրել Մբապեի ծնողների առաջ: Կիլիանը մնաց ակումբում, սակայն՝ իր պայմաններով:
Արդեն ՊՍԺ-ում Կիլիանը ակումբից պահանջեց 5 մլն եվրո 5 տարվա համար, անձնական ինքնաթիռ և այլն: Կիլիանը պետք է դառնար ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն այն դեպքում, եթե նա նվաճեր Ոսկե գնդակը: Մբապեն նաև մեծ գումարներ էր պահանջում այն դեպքում, եթե փարիզյան ակումբը դուրս մնար Չեմպիոնների լիգայից: Աշխատավարձի պահանջն իրագործվեց, մյուս պահանջները՝ մասնակի:
4. Ակումբները գաղտնի ստեղծում են Սուպերլիգա
Մի շարք հայտնի ֆուտբոլային ակումբներ ցանկանում են դուրս գալ ՈՒԵՖԱ-ից և ստեղծել իրենց Սուպերլիգան: Ըստ նախագծի՝ 2021 թվականից Չեմպիոնների լիգան այլևս չի լինի: Դրա փոխարեն՝ Եվրոպայի առաջատար 11 ակումբները կանցկացնեն իրենց մրցաշարը: Նշվում է, որ նոր լիգայում կլինի 16 ակումբներ, որոնցից 11-ն առնվազն 20 տարի կմնան պայքարում և չեն լքի մրցաշարը: Եվս 5 ակումբներ կհրավիրվեն՝ որպես հյուր: 11 ակումբների թվում են այնպիսի գրանդ ակումբներ, ինչպիսիք են «Բավարիան», «Ռեալ Մադրիդը», «Բարսելոնան», «Մանչեսթեր Յունայթեդը», «Յուվենթուսը», «Արսենալը», ՊՍԺ-ն, «Չելսին», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը» և «Միլանը»:
Առաջին «հյուրերը» կլինեն «Ատլետիկոն», Դորտմունդի «Բորուսիան», «Ինտերը», «Մարսելը» և «Ռոման»:
Փաստաթղթի ստորագրումը պետք է լինի 2018 թվականի նոյեմբերին:
5. Ջանի Ինֆանտինոն թույլ չի տվել, որ ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Սիթին» դուրս մնան եվրագավաթներից
2011-2013 թվականններին ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Սիթին», որոնց տերը շատ հարուստ շեյխ Բլիժնևո Վոստոկան էր, ունեին լուրջ ֆինանսական խնդիրներ և կարող էին որակազրկվել եվրագավաթներից՝ ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու համար:
Այս ընթացքում Ջանի Ինֆանտինո մի քանի անգամ գաղտնի հանդիպել է ակումբների տիրոջ ներկայացուցիչների հետ, քննարկել է որակազրկումը շրջանցելու տարբերակները, ինչի իրավունքը չուներ:
6. «Լիվերպուլի» աստղերին պայմանագրով արգելում է տեղափոխվել «Արսենալ»
Football Leaks-ը ուսումնասիրել է պայմանագրրի մանրամասները: Օրինակ՝ 2015 թվականին Ռոբերտո Ֆիրմինիոն, տեղափոխվելով լիվերպուլյան ակումբ, ստորագրել է պայմանագիր, որտեղ նշված է, որ նա իրավունք չունի տեղափոխվել «Արսենալ»: Նման կետ եղել է նաև Լուիս Սուարեսի պայմանագրում: Սակայն, 2017 թվականին եղավ բացառություն, երբ Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը տեղափոխվեց լոնդոնյան ակումբ: Սա թիմերի մեջ առաջին գործարքն էր՝ սկսած 1992 թվականից:
7. Ռոնալդուն օգտագործել է օֆշորները՝ հարկերից խուսափելու համար
2009-2014 թվականներին Կրիշտանու Ռոնալդուն Tollin ընկերության միջոցով խուսափել է հարկերից՝ ունենալով 74.8 մլն եվրոյի շահույթ: Նշվում էր, որ ֆուտբոլիստը 12 տարում գովազդից վաստակել է 150 մլն եվրո, սակայն հարկ է վճարել միայն 5,6 մլն եվրոյի համար:
Այս բացահայտումը հիմք է հանդիասացել դատական գործի հարուցման համար:
8. Նեյմարը սիրաշահում է ՊՍԺ-ի երկրպագուներին՝ գումարի դիմաց
ՊՍԺ-ի բոլոր ֆուտբոլիստներն ունեն ֆիքսված աշխատավարձ: Նեյմարի աշխատավարձը 25,5մլն եվրո է: Սակայն ֆուտոլիստը ստանում է լրացուցիչ 4,5 մլն եվրո այն բանի համար, որ սիրալիր լինի ֆրանսիական ակումբի երկրպագուների հետ:
Ֆուտբոլիստի պայմանագրում կա 10 կետ, որոնց նա պետք է հետևի: Օրինակ՝ ֆուտբոլիստը պետք է բարևի և շնորհակալություն հայտնի երկրպագուներին թե՛ խաղից առաջ, և թե՛ խաղից հետո, ճիշտ ժամանակին գա մարզումների, հարցազրույցներ տա և չփչացնի ակումբի իմիջը:
Սիրարփի Աղաբաբյան