Բաժիններ՝

ԱՄՆ-ում առնվազն ութ մարդ է մահացել ձնատեղումների պատճառով

ԱՄՆ-ում առաջին ձնատեղումները, որոնք նոյեմբերի 14-ին եւ 15-ին գրանցվել են երկրի հյուսիսարեւելյան եւ մի շարք կենտրոնական շրջաններում, առնվազն ութ մարդու կյանք են խլել: Այդ մասին հայտնել է CBS հեռուստաընկերությունը: Տեղական իշխանությունների տվյալներով՝ ութ մարդ մահացել է ձնապատ կամ սառցակալած ավտոճանապարհներին ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով. երեքը՝ Արկանզասի նահանգում, երկուսը՝ Միսիսիպիում, մեկական՝ Մերիլենդում, Օհայոյում եւ Ինդիանայում:

Միսիսիպիում, մասնավորապես, շրջվել էմի ավտոբուս, դրա 46 ուղեւորներին բուժօգնություն է ցուցաբերվել, երկու կանանց փրկել չի հաջողվել: Ձյուն է տեղացել ընդարձակ տարածքում, որտեղ 80 մլն մարդ է ապրում: Ձյան ծածկույթի հաստությունն առանձին շրջաններում հասնում է 20 սանտիմետրի:

Շատ վայրերում պոկվել են էլեկտրահաղորդման լարերը: Շուրջ 300 հազար ամերիկացիներ առանց էլեկտրականության են մնացել, այդ թվում՝ Վիրջինիայում, Օհայոյում, Քենթուքիում եւ Ինդիանայում: Եղանակի պատճառով ավիաընկերությունները գրեթե 1,6 հազար չվերթ են չեղարկել, հիմնականում՝ Նյու Յորքի շրջանում: Եվս ավելի քան 5 հազար չվերթներ հետաձգվել են, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս