Բաժիններ՝

«Շուրջ 40 մարդ է զոհվել, ոմանք վերքեր են ստացել». պայթյուն Զիմբաբվեում

Զիմբաբվեում առնվազն 40 մարդ է զոհվել ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի եւ բռնկած հրդեհի հետեւանքով: Այդ մասին հայտնել է New Zimbabwe պորտալը:

Հրատարակության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 16-ի առավոտյան երկրի հարավում:

«Շուրջ 40 մարդ է զոհվել, ոմանք վերքեր են ստացել… Կասկածներ կան, որ ուղեւորներից մեկն իր հետ վառելիք էր տանում, տեղի է ունեցել պայթյուն, եւ ավտոբուսը բռնկվել է»,-ասված է պորտալի հաղորդագրության մեջ: Ինչպես նշվում է, ոստիկանությունը հաստատել է տեղի ունեցածը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս