ԱԱՀ-ի վճարման ժամկետը հետաձգելու արտոնությունից օգտվող ընկերությունները կստեղծեն 925 աշխատատեղ
Ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը 3 տարով հետաձգելու արտոնությունից օգտվելու համար ընթացիկ տարվա 9 ամիսներին ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել 13 ներդրումային ծրագիր:
Այս մասին «Արմենպրես»–ի հարցմանն ի պատասխան նշեցին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության լրատվական ծառայությունից:
Նախարարությունից տեղեկացնում են, որ հավանության արժանացած ծրագրերի ներդրումային ընդհանուր ծավալը կազմում է 46 մլրդ ՀՀ դրամ: Բիզնես ծրագրերը կյանքի կոչելու դեպքում նախատեսված է ստեղծել 925 աշխատատեղ:
Ծրագրերը ներկայացրած ընկերությունները ներկայացնում են թեթև արդյունաբերությունը, այգեգործությունը, ալկոհոլային խմիչքների արտադրությունը, էլեկտրաէներգիայի արտադրությունը, ծխախոտի արտադրությունը, հանքարդյունաբերությունը և այլն: