Բաժիններ՝

Հնդկաստանում «Գաջա» ցիկլոնն առնվազն 11 մարդու կյանք է խլել

Հնդկաստանի հարավի Թամիլնադի նահանգում մոլեգնող «Գաջա» ցիկլոնն առնվազն 11 մարդու կյանք է խլել, 76 հազարից ավելի բնակիչներ տարհանվել են անվտանգ շրջաններ: Այդ մասին հայտնել է India Today թերթը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:

Ուժեղ քամիով ուղեկցվող հորդառատ անձրեւները նահագնի ափամերձ շրջաններում սկսվել են դեռ նոյեմբերի 15-ին, լույս 16-ի գիշերը ցիկլոնը սաստկացել է: Ինչպես նշում է հրատարակությունը, տարերքից ամենից շատ տուժել են Նագապատինամ, Տիրուվարուր եւ Տանջոր քաղաքները: Ցիկլոնի հետեւանքով քաղաքներում տապալվել են ծառեր, մի քանի շրջաններում անջատվել է էլեկտրականությունը:

Նահանգի յոթ շրջաններում կրթական հաստատությունները չեղարկել են պարապմունքները: Տարհանվածներին տեղավորել են 300-ից ավելի օգնության կենտրոններում: Տարերքի հետեւանքները վերացնելու համար նահանգի տուժած շրջաններ են ուղարկվել Տարերային աղետների հակազդման ազգային ուժերի բրիգադներ ու փրկարարներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս