Բաժիններ՝

Ջուլիան Ասանժին մեղադրանքներ են առաջադրել ԱՄՆ-ում. Washington Post

ԱՄՆ-ում մեղադրանքներ են առաջադրել WikiLeaks-ի հմնադիր Ջուլիան Ասանժին, որը 2012 թվականից գտնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատան տարածքում: Այս մասին հայտնել է The Washington Post թերթը, որի ձեռքում հայտնվել են փաստաթղթեր, որոնցում ներկայացված են Ասանժի նկատմամբ մեղադրանքները։

Թերթի տվյալներով՝ Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը չէր պլանավորել հրապարակել Ասանժի նկատմամբ մեղադրանքների վերաբերյալ տեղեկատությունը, սակայն դատախազի օգնկաններից մեկը՝ Քելեն Դուայերը, ոչ կանխամտածված հայտնել է այդ տեղեկությունները:

Ավելի վաղ The Wall Street Journal թերթը հայտնել է, որ ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը պատրաստվում է մեղադրանքներ առաջադրել WikiLeaks-ի հիմնադրին: Նշվել է, որ վերջին մի քանի տարվա ընթացքում դատախազները քննարկում էին այն մեղադրանքները, որոնք իրենք կարող էին առաջադրել Ասանժին, եւ այժմ պատրաստ են դա անելու: Հավանական է, որ նրան մեղադրեն լրտեսության հոդվածով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս