Բաժիններ՝

Նյու Յորքում առաջին ձյունը լուրջ խցանումների և տաքսու գների բարձրացման պատճառ է դարձել

Նյու Յորքում այս տարեշրջանում առաջին ձյունը, որ սկսվել է նոյեմբերի 15-ի ցերեկը, բավականին առատ էր եւ ճանապարհներին լրջորեն դժվարացրել երթեւեկությունն ու բարձրացրել տաքսու գները։Կոմունալ ծառայություններն արդեն սկսել են քաղաքում տեխնիկական աղ ցանել՝ հատկապես մետրոյի մուտքերի մոտ:

Uber-ի ծառայությամբ տաքսիով ուղեւորության արժեքը 2,6 կիլոմետր տարածության համար մինչ օրս կազմում էր 18 դոլար, ձնատեղման ժամանակ՝ արդեն 48 դոլար:

Օդերեւութաբանների տվյալներով՝ ձյան տեղումները կշարունակվեն եւս մի քանի ժամ, այնուհետեւ դրան կփոխարինի անձրեւը, քանի որ գիշերն օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ եւ երեկոյան մինուս 1 աստիճանից առավոտյան կհասնի պլյուս 5 – 6 աստիճանի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս