Բաժիններ՝

ԿԺԴՀ-ում նոր ռազմավարական զենքի փորձարկումներ են կատարել

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունն անձամբ է հետեւել նոր առաջավոր ռազմավարական զենքի փորձարկումներին, որոնք հաջողությամբ անցկացվել են Պաշտպանական գիտությունների ակադեմիայի զինափորձարանում: Նոյեմբերի 16-ին այս մասին հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ)։

«Նոր զենքի հզորության ցուցադրումից հետո գերագույն առաջնորդ Կիմ Չեն Ունը հայտարարեց, որ գիտնականներն ու արդյունաբերողները կատարել են վիթխարի աշխատանք, որը կոչված է ամրապնդելու երկրի պաշտպանունակությունը»,- գրում է գործակալությունը:

Կիմ Չեն Ունը նաեւ հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն առաջվա պես գերակայությունը տալիս է պաշտպանական տեխնոլոգիաների զարգացմանը: Ոչ մի կարգի մանրամասնություններ չեն բերվում այն մասին, թե հատկապես ինչ զենք է փորձարկվել: Ըստ որում ԿԿՀԳ-ն նշում է, որ դրա մշակումն սկսվել է ԿԺԴՀ-ի նախորդ առաջնորդ Կիմ Չեն Իրի օրոք, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս