Բաժիններ՝

«Այսօր հայտնաբերվել են ևս յոթ մարդու մարմնամասեր». Կալիֆոռնիայում հրդեհների զոհերի թիվը հասել է 66-ի

ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հյուսիսի Բյութի օկրուգում բնական հրդեհի զոհերի թիվը հասել է 63-ի: Այդ մասին հայտնել է Բյութի շերիֆ Քորի Հոնեան մամուլի ասուլիսում, որը հեռարձակում էր ABC հեռուստաընկերությունը: Այսպիսով Կալիֆոռնիայում հրդեհներից զոհվածների ընդհանուր թիվը ներկայում կազմում Է 66:

«Այսօր հայտնաբերվել են եւս յոթ մարդու մարմնամասեր: Դա Բյութի օկրուգում զոհվածների թիվը հասցնում է 63-ի»,- տեղեկացրել է Հոնեան: Նրա խոսքով՝ ներկայում ճանաչված է 53 զոհված: Դրա հետ մեկտեղ կտրուկ աճել է անհայտ կորածների թվաքանակը՝ նոյեմբերի 14-ի 297-ից մինչեւ 631՝ ներկա պահի դրությամբ:

Իշխանությունները պարզաբանում են, որ այս տեղեկությունները այնքան էլ ստույգ չեն, քանի որ կարող են կրկնորդել նույն անուններով ու ազգանուններով մարդկանց: «Քեմպ» հրդեհից Բյութի օկրուգում ամբողջովին այրվել է 566 քառակուսի կիլոմետր մակերեսով տարածք եւ ոչնչացվել ավելի քան 11,8 հազար շինություն: Նահանգի անտառտնտեսության եւ հրշեջ պահպանության վարչության տվյալներով՝ կրակի ճարակ է դարձել 9,7 հազար բնակելի շենք: «Քեմպը» հաջողվել է արգելափակել 40 տոկոսով:

Կրակի դեմ պայքարելու համար Բյութի օկրուգում մոբիլիզացվել են ավելի քան 5,4 հազար հրշեջներ, 620 միավոր հատուկ տեխնիկա, 24 ուղղաթիռ, 105 բուլդոզեր եւ 75 ավտոցիստեռն ջրի փոխադրման համար: Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը տարերային աղետի գոտի է հայտարարել Կալիֆոռնիայի նահանգը, որտեղ անցած շաբաթվանից մոլեգնում են անտառային հրդեհները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս