Բաժիններ՝

Բելգիացի սկանդալային մոդելը մերկ ֆոտոշարք է արել Թուրքիայի պատմական ու կրոնական վայրերում

Տարբեր երկրներում մերկ ֆոտոշարքերով հայտնի բելգիացի մոդել Մարիսա Պապենն այս անգամ էլ Թուրքիայի պատմական, տուրիստական ու կրոնական վայրերում է լուսանկարվել:

Պապենը սոցցանցում հրապարակած լուսանկարների տակ արած մեկնաբանությունում գրել է, որ տարբեր չթույլատրված վայրերում մերկ լուսանկարվելու համար Թուրքիայում մի շարք պատասխանատուների կաշառք է տվել:

«Շնորհակալ եմ այն ամենի համար, ինչը ինձ պարգևել է Թուրքիան: Չնայած լուսանկարվելու համար կաշառք տալուս ու մեր շատ չարչարվելուն՝ Թուրքիան աշխարհի ամենահրաշալի վայրերից է: Ուտեստներն ու վայրերը անմոռանալի են: Բոլորը, բացի դռնապաններից, հմայիչ են: Մեզ օգնողներին շնորհակալություն ենք հայտնում, դուք գիտեք, թե ովքեր են»,- գրել է Պապենը:

Ermenihaber.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս