Իտալական պանրային կոնֆետներ
![](https://168.am/wp-content/uploads/2018/10/cheese-and-chocolate-box-dipping-cheese-7.jpg)
Բաղադրիչներ
1. Պանիր «Գրանա-Պադանո» – 100 գ
2. Դառը շոկոլադ – 100 գ
Պատրաստման եղանակը
1. Պանիրը կտրատել 2 սմ երկարության շերտերով:
2. Շոկոլադը հալեցնել գոլորշու վրա:
3. Պանրի շերտերը թաթախել շոկոլադի մեջ և շարել յուղապատ պերգամենտի վրա:
4. Թողնել մինչև լրիվ սառչելը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը