«Այս պահին սահմանին կայուն է, բայց հնարավոր է՝ մենք էլ ինչ-որ քայլեր ձեռնարկենք». Դավիթ Տոնոյան
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի խոսքով՝ հայ-ադրբեջանական սահմանին այս պահին իրավիճակը հարաբերական կայուն է: «Ձեռնարկված միջոցառումների արդյունքում այս պահին սահմանին կայուն է: Բայց հնարավոր է՝ մենք էլ ինչ-որ քայլեր ձեռնարկենք»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում: :
Հարցին, թե ի՚նչ պայմաններում էր օրեր առաջ զոհվել զինծառայողը, Դավիթ Տոնոյանը պատասխանեց՝ թիրախավորված կրակ է եղել:
Անդրադառնալով հարցին՝ հնարավո՞ր է, որ ոստիկանական ուժերի ներգրավվումը պայմանավորված է սահմանային լարվածությամբ, Դավիթ Տոնոյանը պատասխանեց. «Ոչ. ոստիկանական զորքերը, հանդիսանալով այլ զորքեր, անմիջապես անցնում են պաշտպանության նախարարության կառավարման ներքո և դառնում են մեր սովորական ստորաբաժանումներից մեկը»,- ասաց նա՝ նշելով, որ ոստիկանական ուժերից վիրավորներ չկան: