Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Իվետա Տոնոյանը։
Գեղարքունիքի մարզի դատարանը բավարարել է Նատալյա Ռոտենբերգի հայցը, և նա ու Տիգրան Արզաքանցյանը պաշտոնապես ամուսնալուծվել են։
Եվրամիության երկրները համաձայնեցրել են ռուսաստանցի զինծառայողներին վիզաների տրամադրման արգելքի նոր տարբերակը՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շրջանակում, հայտնել է Euractiv-ը՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը խնդրել է Միացյալ Նահանգներին շարունակել խաղաղության բանակցությունները, ինչին Վաշինգտոնը համաձայնել է։
Վերջին օրերին մենք հայտնել ենք Ադրբեջանի բանակի տարբեր ստորաբաժանումների հարձակողական զորավարժությունների մասին:
«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանը հայտարարեց, որ Արեգնազ Մանուկյանի կալանավորումը քաղաքական հետապնդում է՝ պնդելով, որ այն նպատակ ունի ճնշում գործադրել Անդրանիկ Թևանյանի վրա և թուլացնել «Մայր Հայաստան» կուսակցությունը։
Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան հայտարարություն է տարածել՝ նշելով, որ իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանին։
Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը հրաժարվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի մանդատից և շարունակելու է իր գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ։ Այդ մասին ասված է Արսենյանի Ֆեյսբուքի էջում:
Հուլիսի 8-ին լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսն ասել է, որ Եվրոպական միությունը նախատեսում է Հայաստանում կառուցել երեք սահմանային անցակետ, իսկ այդ ծրագրերի իրականացման առաջին նախապայմանը կլինի տարածքների ականազերծումը։
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմում առնվազն 3589 օտարերկրացի է զոհվել՝ փաստում է BBC-ի ռուսական ծառայության, «Մեդիազոնա»-ի և կամավորների խմբի համատեղ հետազոտությունը։
Անգլիայի ազգային հավաքականի կենտրոնական կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմից՝ աղիքային վարակի պատճառով: Թոմաս Տուխելի թիմը շարունակում է նախապատրաստվել ԱԱ-2026-ի քառորդ եզրափակիչի՝ Նորվեգիայի դեմ կարևորագույն հանդիպմանը։
Այսօր Տավուշի մարզում գտնվող Խաչաղբյուր գետից դուրս են բերել 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմին։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Հուլիսի 10-ին՝ ժամը 17։02-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել։
Խոլերան ծանր և պոտենցիալ մահացու աղիքային վարակ է, որը արագ տարածվում է այն դեպքերում, երբ կոյուղաջրերն ու խմելու ջուրը պատշաճ կերպով չեն մաքրվում։
Իրանը նախազգուշացնում է Իսրայելին՝ ԱՄՆ-ի հարվածներին միանալուց, երկրի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհամադ-Բաղեր Զոլղադրը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը։
Բաքվի դատարանը իրավապաշտպան Նարգիզ Մուխթարովային դատապարտել է յոթուկես տարվա պայմանական ազատազրկման՝ երեք տարվա փորձաշրջանով՝ պաշտոնեական դիրքի չարաշահման և խոշոր չափերի փողերի լվացման մեղադրանքով, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը։
Կատարցի բանակցողները գտնվում են Իրանում, որտեղ հանդիպումներ են անցկացնում իրանցի պաշտոնյաների հետ՝ Թեհրանի և Վաշինգտոնի միջև լարվածությունը նվազեցնելու նպատակով։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով աղբյուրին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Խմբային փուլի վերջին խաղում մեր թիմը մրցել է Մոնակոյի հավաքականի հետ և հաղթել 110:78 հաշվով:
Այս օրերին մեծ պատասխանատվություն է լինել այն մարդու աղջիկը, ում անունը հազարավոր մարդկանց աղոթքներում է․ գրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի աղջիկը՝ Էմմա Ծառուկյանը։
Մայիսի սկզբից ի վեր ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով ԱՄՆ ռազմածովային ուժերի աջակցությամբ։ Այս մասին ասված է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հայտարարության մեջ:՝
Հեռուստաալիքի տվյալներով՝ սգո միջոցառումներին մասնակցել է մոտ 43 միլիոն մարդ, ինչը դրանք դարձնում է «ամենաընդգրկուն երթը, որը երբևէ տեսել է աշխարհը»:
Լոռու մարզի դատախազությունում, Լոռու մարզպետարանի միջնորդությամբ կատարված ուսումնասիրությունների արդյունքում, պարզվել է, որ Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքները վարձակալած և փաստացի տիրապետող 22 սուբյեկտների կողմից դրանք օգտագործվում են պայմանագրերի խախտումներով ու ոչ նպատակային: Արդյունքում՝ այգին հայտնվել է անբարեկարգ վիճակում:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 10-ի ցերեկը, 11-ին կբարձրանա ևս 3-5 աստիճանով, հուլիսի 12-ի ցերեկը միայն Լոռիում և Տավուշում կնվազի 4-5 աստիճանով։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հուլիսի 13-ին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը։ Այս մասին հուլիսի 10-ին հայտնել է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմը։
Ալիև, դու ով ես, խի ես կոչ անում Նիկոլին ընտրել. պատերազմը որ լինի, ոչ մեկի չի հարցնելու. քաղաքացիներ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը: Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Պուտինը պարտվում է Ուկրաինային, և ես համոզված եմ, որ նա միաժամանակ կսկսի էքսպանսիա Բելառուսի, Վրաստանի և Հայաստանի ուղղությամբ՝ լիակատար վերահսկողություն հաստատելու համար։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին՝ DW-ին բանտից տված հարցազրույցում։
Գագիկ Ծառուկյանի կենդանիներին Երևանի կենդանաբանական այգի տեղափոխելու քաղաքապետարանի առաջարկը վերջին երկու օրերի շահարկումների թոփ թեման էր:
Հրաժարվել եմ Ազգային ժողովի պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Շիրակի մարզպետ: Այս մասին գրել է Դավիթ Առուշանյանը: