Դիմադրությունը մի երևույթ է, որը յուրաքանչյուր կոլաբորացիանիստական ռեժիմ խնդիր ունի ջարդելու։ Շատ հնարավոր է՝ Հայաստանը երկար ժամանակ ի վիճակի չլինի արտաքնապես դիմադրելու այս սոսկալի մարտահրավերներին, թելադրելու խաղի իր կանոնները։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ Անուշ Սեդրակյանն է։
Սա ձախողված կառավարում է, ընդ որում՝ այդ ձախողվածության մեջ կա մի վտանգավոր բաղադրիչ, որից անգամ մտովի փորձում ենք խուսափել։ Մեկ-մեկ մեր մտքով անցնում է, որ սա պայմանավորված ձախողում է, այսինքն՝ հատուկ, դավադրաբար փայփայած և մշակած ձախողում է։ Երբ նայում ես բազմաթիվ քայլերի, ինչպե՞ս են արդարացվում քաղաքական, ոչ պետական այդ քայլերը։
«Կոմիտասը նման բաներ չի ասել,- 168.am-ի հետ զրույցում Կոմիտասին վերագրվող դրվագին զայրույթով արձագանքեց երգահան, կոմիտասագետ, խազագետ Արթուր Շահնազարյանը, ապա ցավով հավելեց,- Ազգի մեծ մասն ընկած այդ արևելյան կլկլոցներն են լսում, այժմ էլ բանը հասավ նրան, որ նման բաներ են ասում: Իսկ դա նույնն է, որ ասեն՝ մեր լեզուն թուրքերենն է. երաժշտությունն էլ է լեզու: Նա նույնիսկ չգիտի՝ «մուղամն» ինչ է, քանի որ մուղամ էլ չի երգում. «մուղամ»-ն արևելյան դասական երաժշտության 12 եղանակների համակարգ է, որն ունեն պարսիկները, արաբները, նրանցից վերցրել են թուրքերը և ձևափոխել: Նրա երգածն արևելյան կլկլոցների աղավաղումն է միայն»: