Նախատեսվում է յուրաքանչյուր ֆրանսիացի օգտատիրոջ փոխանցված մեկ գիգաբայթի համար գանձել 0,055 եվրո։ Փոփոխության հեղինակները հաշվարկում են, որ այս կերպ հնարավոր կլինի տարեկան շուրջ 10 միլիարդ եվրո հավաքել։
Հենվելով հոգեբուժական և հոգեբանական գիտահանրամատչելի գրականության վրա՝ բազմիցս եզրակացրել և ապացուցել ենք, որ պարագլուխը և նրա շրջապատը ենթակլինիկական պսիխոպաթներ են՝ մարդիկ, որոնք չունեն ապրումակցման, բարոյական ինքնասահմանափակման, խղճի և պատասխանատվության զգացումներ։
Իրանի գերագույն առաջնորդ և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար այաթոլլա Մոջթաբա Խամենեին հրամանատարության հետ խորհրդակցության ընթացքում հանձնարարել է երկրին սպառնալիքների առաջացման դեպքում պատրաստ լինել գործողությունների ցանկացած վայրում։ Այս մասին հայտնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։
Վարդահովիտում կայացել են Վայոց ձորի մարզի Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տեղամասում 2026-2028 թվականների երկրաբանական ուսումնասիրման թույլտվության համար երկրորդ հանրային լսումները։
Թրամփը՝ Ուկրաինայում պատերազմի ավարտի մասին. «Կարծում եմ՝ արդեն մոտ ենք համաձայնության հասնելուն»
ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը և Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակը հրապարակել են 2026 ֆինանսական տարվա հետախուզական բյուջեների ցուցանիշները։ Ռազմական հետախուզության ծրագրի (MIP) համար հատկացվել է 30,9 միլիարդ դոլար, իսկ Ազգային հետախուզության ծրագրի (NIP) համար՝ 78,1 միլիարդ դոլար։ Չնայած նախորդ տարվա համեմատ բյուջեների զգալի աճին, երկու ցուցանիշներն էլ զիջում են սկզբնական հայտերին։
«Բելավիա» ավիաընկերության գլխավոր տնօրեն Իգոր Չերգինեցը նշել է, որ այս որոշումը հնարավորություն կտա անմիջապես Boeing-ից ձեռք բերել ինքնաթիռների պահեստամասեր և ծրագրային ապահովում, ինչպես նաև բանակցություններ սկսել նոր ինքնաթիռների գնման շուրջ։
Եվրահանձնաժողովի էկոնոմիկայի հարցերով հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը Bloomberg-ին հայտնել է, որ Ռուսաստանի հետ էներգետիկ կապերի խզման գործընթացն այժմ, ընդհանուր առմամբ, ավարտված է։ Ներկայումս ԵՄ էներգակիրների հիմնական մատակարարներն են Նորվեգիան և ԱՄՆ-ը։
Թուրքիան պաշտոնապես առաջադրել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում: Այս մասին տեղեկանում ենք «Թուրքիան այսօր» լրատվական ալիքից:
Հասմիկ Հակոբյանը խոսում է Վազգեն Սարգսյանի մասին։ Եվ ո՞ւմ է հարց ուղղում՝ Սերժ Սարգսյանին։ Քաղաքական երեսպաշտությունն ու կեղծավորությունն իսկապես սահմաններ չունեն։
«Առաջին անգամը չէ, որ օրենքը երկակի ստանդարտով են կիրառում․ իրենց թիմը միշտ հանդես է գալիս և՛ բռնությամբ, և՛ բռնության կոչերով, և՛ սպառնալիքներով․ մարդկանց ֆեյսբուքյան ստատուսների համար քրեական պատասխանատվության են ենթարկում, կալանավորում են, մինչդեռ իրենց արարքների նկատմամբ աչք է փակվում։ Սա առաջին հերթին իրավապահների, Քննչական կոմիտեի նախագահի և Գլխավոր դատախազի, մեղմ ասած, բացթողումն է, իսկ եթե ճիշտ բառեր ընտրենք՝ հանցակցությունը պարտակելու եղանակով»:
G20-ի շրջանակներում Ատլանտայում Հաքան Ֆիդանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ճապոնիայի, Սաուդյան Արաբիայի գործընկերների հետ: Այս մասին հաղորդում է «Թուրքիան այսօր» լրատվական ալիքը:
Էջմիածնի 2711-ամյակի տոնակատարություններից 22 օր անց Վաղարշապատի համայնքապետարանը դեռ չի կարողացել կամ չի ցանկացել հանրությանը ներկայացնել, թե ընդհանուր որքան գումար է ծախսվել համայնքային բյուջեից միջոցառումների կազմակերպման համար:
Հոկտեմբերի 31-ին տեղի է ունեցել «ՀայՓաս» ընկերության գլխամասային գրասենյակում տեղակայված տվյալների կենտրոնի բացման արարողությունը։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Թուրքիա: Նրան դիմավորել է պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը: Այս մասին տեղեկանում ենք «Թուրքիան այսօր» լրատվական ալիքից:
Վնասվածքի բնույթի և ծանրության մասին տեղեկություններ դեռ չեն ներկայացրել։
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ջերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը, ճանապարհը փակ է։ Այս մասին հայտնել է Սպուտնիկ Արմենիան։
Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում քառօրյա նիստը սովորականի նման մեկնարկել ու շարունակվել էր ծեծկռտուքով, երբ ամբիոնում ելույթ էր ունենում իշխանական պատգամավոր Տարոն Չախոյանը, տեղի ունեցավ լեզվակռիվ՝ ընդդիմադիրների հետ, որն էլ վերածվեց ծեծկռտուքի։
Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։25-ի սահմաններում Վանաձոր քաղաքում՝ Տերյան և Զորյան փողոցների խաչմերուկում բախվել են բուժառու տեղափոխող Լոռու մարզի բնակիչ 42-ամյա Կարեն Հ․-ի վարած Վանաձորի շտապօգնության ավտոմեքենան և 60-ամյա Բադիկ Ս․-ի վարած «Կամազ» մակնիիշի բեռնատարը։
«Շերեմետևո» օդանավակայանում ուղևորները ստիպված են քնել հատակին՝ չվերթների չեղարկման պատճառով։ Այս մասին հայտնում է ura.ru-ն։
ԱՄՆ իշխանությունները Պարսից ծոցի իրենց դաշնակիցներին զգուշացրել են, որ նոյեմբերի 3-ին Միացյալ Նահանգներում կայանալիք միջանկյալ ընտրություններից հետո հնարավոր է վերսկսվեն Իրանի դեմ ռազմական հարվածները։ Ըստ MS NOW հեռուստաալիքի աղբյուրների՝ ռազմական գործողությունները կարող են սկսվել արդեն նոյեմբերի 4-ին:
Երևանում կայացել է «Հայաստանի աղջիկների առաջնորդությունը սպորտում» կրթական հիմնադրամի կազմակերպած GOALS Girls Summit 2026 գագաթնաժողովը՝ «Ավելին, քան խաղ» խորագրով։
Հոկտեմբերի 31-ին «Մանամայի երկխոսության» շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բահրեյնի Թագավորության արտաքին գործերի նախարար Աբդ Ալ-Լատիֆ բին Ռաշիդ Ալ-Զայանիի հետ։
Առաջին անգամ չէ, որ երրորդ նախագահի և Հանրապետականի նկատմամբ իրենց թույնը այդ երկու ճամբարները սինքրոն են արտանետում։
Փարիզի մետրոյի 40 կայարան կփակվի՝ սպասվող բողոքի ակցիաների պատճառով, հայտնել է երկրի տրանսպորտային տեղական մարմինը (RATP)։
Երևանում անցկացված ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում։ Այս մասին COP17-ի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Մաթևոսյանը` հավելելով, որ ձեռք բերված արդյունքները գերազանցել են նախնական սպասելիքները։
ԱՄՆ դաշնային դատարանն արգելել է Դոնալդ Թրամփի վարչակազմին ահաբեկել ընտրական հանձնաժողովների աշխատակիցներին և ճնշում գործադրել նրանց վրա՝ ԱՄՆ միջանկյալ ընտրություններում քվեաթերթիկների մշակումը կասեցնելու նպատակով, հայտնում է NBC News-ը։
Հոկտեմբերի 31-ին Բահրեյնում ընթացող «Մանամայի երկխոսության» շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լիբանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Յուսեֆ Ռաջինի հետ։
Մի հատ էլ նկարեք, էդ լավը չի, լավ դե, ինչ կա, կա. Փաշինյանը դժգոհեց նկարից
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի երկու ներկայացուցիչներ անհաջող մեկնարկեցին։