Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը COP17-ի շրջանակում անցկացվող «Դատական երկխոսություն՝ հանուն բնության» խորագրով քննարկմանը հանդես է եկել բացման խոսքով՝ անդրադառնալով բնության և կենսաբազմազանության պահպանության գործում դատական իշխանության դերին ու ոլորտի մարտահրավերներին:
Կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ է ստանալ Կնեսետի 120 պատգամավորներից առնվազն 61-ի աջակցությունը։ Երկու հիմնական դաշինքներից ոչ մեկը դեռևս չունի բավարար թվով տեղեր, ուստի կոալիցիա կազմելու շուրջ բանակցությունների հետագա ընթացքը վճռորոշ նշանակություն կունենա։
Քանի որ Թեհրանն ուղիներ է փնտրում հակամարտության նոր փուլից դուրս գալու համար, ռուսական կողմը հաջողությամբ հանդես է գալիս որպես դիվանագիտական գործընկեր՝ նպաստելով ավելի վաղ ձեռք բերված, բայց տարբեր պատճառներով հետաձգված տնտեսական պայմանավորվածությունների իրագործմանը:
Հոկտեմբերի 29-ին Չինաստանի Ցինդաո քաղաքում տեղի է ունեցել ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի իրականացման համատեղ հանձնաժողովի վեցերորդ նիստը:
Ռուսաստանի զինված ուժերը գիշերը հարվածել են Օդեսայի նավահանգիստ ռազմական բեռներ տեղափոխող չորաբեռնատար նավին։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ադրբեջանից դուրս ուդի-աղվաններն ավելի հեշտ են պահում իրենց մշակույթը, այդ թվում՝ բանավոր շփման լեզուն, և շարունակում խոսել հայ ժողովրդի հետ իրենց դարավոր բարեկամության մասին։
Թուրքիայի Բալըքեսիր նահանգի Էդրեմիթ շրջանում գտնվող դպրոցներից մեկի ուսուցիչը ժամանակավորապես հեռացվել է աշխատանքից և ձերբակալվել։
Ռուսաստանի Դաշնության Երկրորդ արևելյան օկրուգային ռազմական դատարանը Հայաստանի ծնունդով Գևորգ Գրիգորյանին դատապարտել է 9 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ ընդհանուր ռեժիմի գաղութում։
Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը հայտարարել է, որ Խերսոնի մարզի Ալյոշկի քաղաքում ստեղծված իրավիճակը ծանր հումանիտար աղետ է։
Հյուսիսկորեացի զինծառայողներին Ռուսաստանի կողմից պատերազմին մասնակցելու նպատակով ուղարկելը սպառնալիք է ամբողջ Եվրոպայի ազատությանը, հինգշաբթի Հարավային Կորեա կատարած այցի ընթացքում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, հաղորդում է dpa-ն։
Silicon Mountains-ի կազմակերպիչները՝ նոյեմբերի 3-4-ին Երևանում կայանալիք Silicon Mountains Summit & Expo 2026 տեխնոլոգիական գագաթնաժողովին ընդառաջ՝ ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել լրագրողների հետ՝ ներկայացնելով այս տարվա միջոցառման հիմնական թեմաները, նոր ձևաչափն ու խոսնակներին։ Հանդիպումը կազմակերպվել է գագաթնաժողովի պլատինե գործընկեր Ucom-ի աջակցությամբ։
Իրանը դեռ չի պատասխանել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիին ուղղված ուղերձին, Fars գործակալությանը հայտնել է իրազեկ աղբյուրը։
Վրաստան-Հայաստան սահմանին կանխվել է շուրջ 225 հազար դոլար արժողությամբ չհայտարարագրված ոսկու խմբաքանակի ապօրինի ներմուծման փորձը։ Այս մասին հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն՝ հղում անելով Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությանը:
Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, խոշոր պայթյուն է տեղի ունեցել Արատաի մարզում։ Ժամը 18:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մասիս խոշորացված համայնքի Խաչփառ վարչական բնակավայրում գործող գազալցակայանում ավտոմեքենա է պայթել։
Լիբանանի Ազգային առաջնորդարանում հանդիպում է կազմակերպվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի հետ.
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուղղակի և անուղղակի շարունակում է տարբեր դեպքերի համատեքստում Հայաստանի «գործողությունների» համար իրավական գնահատական պահանջել:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ագրոարդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Նաիրա Կարապետյանը հայտարարել է, որ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրներին բաժին է ընկնում ԵԱՏՄ գյուղատնտեսական ապրանքների ընդհանուր առևտրի շուրջ 35%-ը:
Հոկտեմբերի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Օքսֆորդի համալսարանի Բլեքֆրայերս Հոլի Լաս Կասասի սոցիալական արդարության ինստիտուտի տնօրեն, ավագ գիտաշխատող դոկտոր Հյուգո Սլիմին։
Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում «Օլիմպիան» Հայաստանի Գավաթի 1/8 եզրափակիչում ուժերը չափեց գործող չեմպիոն «Արարատ-Արմենիայի» հետ, տեղեկանում ենք ArmSport.am-ից։
Արհեստական բանականության ոլորտում Կանադայի առաջատար արդյունաբերության հետ համատեղ՝ դա մեզ հնարավորություն կտա մշակելու բարձր մրցունակ, նորարարական և անվտանգ արհեստական բանականության համակարգեր»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Քաթարի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը հերքել է Իսրայելի ընտրություններին միջամտելու և դրանց արդյունքների վրա ազդելու փորձերը ֆինանսավորելու մեղադրանքները։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հոկտեմբերի 30-31-ը կմասնակցի ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքում կայանալիք G20-ի (Մեծ քսանյակի) արտգործնախարարների հանդիպմանը։ Նախատեսվում է Ֆիդանը ելույթները «Աշխարհաքաղաքական լարվածություն», «Էներգետիկա» և «Մատակարարման շղթաներ» խորագրերով նիստերում։
Թել Ավիվում ցուցարարները պահանջել են կառավարություն, որում ընդգրկված լինեն թե՛ հրեական, թե՛ արաբական կուսակցություններ։
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Տոնե Կայզերի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին նշված է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության տարածած հաղորդագրության մեջ։
Այսպես՝ օգոստոսի 26-ին Արիզոնա նահանգի Ֆորտ Ուաչուկա ռազմակայանի ֆեյսբուքյան էջում հաղորդվել է, որ սառցախցիկն անցել է հալեցման ռեժիմի՝ տաքացնելով սննդամթերքը։ Առավոտյան աշխատակիցները հայտնաբերել են սննդամթերքի փչացած պաշարները։Այսպես՝ օգոստոսի 26-ին Արիզոնա նահանգի Ֆորտ Ուաչուկա ռազմակայանի ֆեյսբուքյան էջում հաղորդվել է, որ սառցախցիկն անցել է հալեցման ռեժիմի՝ տաքացնելով սննդամթերքը։ Առավոտյան աշխատակիցները հայտնաբերել են սննդամթերքի փչացած պաշարները։
Լիտվան նախատեսում է 2032 թվականից անցնել համընդհանուր զինվորական զորակոչի։ Նման որոշում հինգշաբթի ընդունել է երկրի Պետական պաշտպանության խորհուրդը, որի կազմում ընդգրկված են պետության և ազգային պաշտպանության համակարգի ղեկավարները։ Որոշման մասին խորհրդի նիստից հետո հայտարարել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան, հաղորդում է LRT-ն։
Որպես օրինակ նա բերել է «Գեոսկան» ընկերության տեխնոլոգիաները, որոնք ներկայացվել են համաժողովի շրջանակում կազմակերպված ցուցահանդեսում։
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել է, որ այնպիսի երկրների անդամակցությունը ԵՄ-ին, ինչպիսիք են Թուրքիան, Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը, կախված կլինի այդ պետությունների հետագա զարգացումից։
ԱՀԿ-ն նաև հայտնել է, որ մարտական գործողությունների վերսկսումից ի վեր 276 301 մարդ ստիպված է եղել լքել իր բնակավայրը։