Բաժիններ՝

Պետությունները պետք է վերահսկեն սոցիալական ցանցերի աշխատանքը. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պետությունները պետք է վերահսկեն սոցիալական ցանցերի աշխատանքը։

Որպես օրինակ՝ նա նշել է Իրանում և Ֆրանսիայում տեղի ունեցած իրադարձությունները՝ պնդելով, որ այդ երկրներում անկարգությունները համակարգվել են սոցիալական ցանցերի միջոցով։

«Ֆրանսիայի ղեկավարությունը նույնպես նշում է, որ սոցիալական ցանցերն ազդում են այն իրադարձությունների վրա, որոնք այժմ տեղի են ունենում Ֆրանսիայի խոշոր քաղաքներում։ Այդ ցանցերը Ֆրանսիայի ինքնիշխանության ներքո չեն գտնվում»,-նշել է Ռուսաստանի նախագահը։

Նրա խոսքով՝ որոշ երկրներ դժվարությամբ են կարողանում ազդել իրենց տարածքում գործող սոցիալական ցանցերի աշխատանքի վրա կամ ընդհանրապես չեն կարողանում դա անել։

Ավելի վաղ Ռուսաստանի կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության վերահսկողության դաշնային ծառայությունը՝ «Ռոսկոմնադզորը», հերքել էր մինչև 14 տարեկան երեխաների համար ինտերնետն արգելելու ծրագրերի մասին տեղեկությունները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031