ԱՄՆ Կոնգրեսի վեց անդամ՝ երեք դեմոկրատ և երեք հանրապետական, օրինագիծ են ներկայացրել, որի նպատակն է վերացնել երրորդ երկրների միջոցով Ուկրաինային ամերիկյան զենքի մատակարարման բյուրոկրատական խոչընդոտները։ Այս մասին հայտնել է Վաշինգտոնում «Ազատ Եվրոպա» ռադիոկայանի ավագ թղթակից Ալեքս Ռաուֆօղլուն։
Հոկտեմբերի 26-ին Իտալիայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը, Ադրբեջանի դեսպան Էլչին Հուսեյնլին և Վրաստանի դեսպան Թամարա Լիլուաշվիլին մասնակցել են Festival della Diplomazia-ի կողմից կազմակերպված «Կովկասը խաչմերուկում․ խաղաղություն, միջանցքներ և համագործակցության նոր դարաշրջան» խորագրով քննարկմանը։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից տեղեկացնում են, որ տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանի անունից «Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ։
«Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպության՝ «Freedom on the Net 2026» զեկույցում գնահատվել է աշխարհի 38 երկրում ինտերնետի ազատության վիճակը։ Զեկույցն ընդգրկում է 2025 թ. հունիսի 1-ից մինչև 2026 թ. մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի հետ զրույցում հաստատել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է մեկնել Մոսկվա։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Ինչպես հաղորդում «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին նշվել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ, որը տարածվել է պաշտպանության նախարար Ուես Սթրիթինգի՝ Վարշավա կատարած այցից և լեհ գործընկեր Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշի հետ բանակցություններից հետո։
Ռուսական կողմը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում։ Այդ հարցը կլուծվի ավելի ուշ փուլերում, «Իզվեստիա»-ի թղթակից Իգոր Բալդինին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի ուղեկցությամբ այցելել է «Moon Rose» ջերմոցային տնտեսություն, որտեղ ներկայացվել են հայկական ծաղիկները հոլանդական շուկա ավելի մեծ ծավալներով արտահանելու հնարավորությունները։
Եվրոպան առայժմ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին։ Այս մասին «Իզվեստիա»-ի թղթակից Իգոր Բալդինին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիզվառելիքի գործարքը զուտ գործնական պայմանավորվածություն է։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ աֆրիկյան լրատվամիջոցների ղեկավարներին տված հարցազրույցում։
Ֆրանսիացի դպրոցականները պետք է շարունակեն արգելափակել ուսումնական հաստատությունները և դուրս գալ փողոցներ՝ չնայած կրթական համակարգում ճգնաժամը կարգավորելու համար կառավարության հայտարարած միջոցառումներին։ Դրա մասին իշխանությունների հետ բանակցություններից հետո հայտարարել է Les Lycéens աշակերտական արհմիության ներկայացուցիչ Պիեռ Սուրզան, հայտնում է France Info-ն։
Այս օրերին ՀՀ ղեկավարությունը՝ ի դեմս Արարատ Միրզոյանի և Նիկոլ Փաշինյանի, փորձում են համոզել, թե Հայաստանը և Ադրբեջանը ՀՀ սահմանադրության հետ կապված բանակցություններ չեն վարում, և, որ Անկախության հռչակագրի դուրսմղումը՝ որպես խաղաղության պայմանագրի ստորագրման պայման, Բաքուն առաջ է քաշում միայն հրապարակային քաղաքական խոսքում:
Մեծ Բրիտանիայում ռադիոընդունիչների և լապտերների վաճառքը կտրուկ աճել է այն բանից հետո, երբ իշխանությունները քաղաքացիներին կոչ են արել պատրաստվել արտակարգ իրավիճակներին։ Այս մասին հայտնում է The Daily Telegraph-ը։
Անկարայի նախագահական համալիրում մամուլի համար փակ խորհրդակցություն է տեղի ունեցել՝ Թուրքիայի առանցքային նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, հաղորդում է Anadolu-ն։
Արձանագրված բոլոր դեպքերով ներկայում մանրամասն վերլուծվում և ուսումնասիրվում են հավաքված ամբողջ տեղեկատվությունը։ Հայտնաբերվել են նաև միևնույն հսկիչ նշանների բազմակի օգտագործման դեպքեր։
Հետ կմղենք ՔՊ-ի քաղաքական մենաշնորհը. Նարեկ Կարապետյան
Ռելսերը վերականգնվող է, բա ո՞ւր է Արցախը, մեր հազարավոր տղաները, միջազգային հայցերը. Վարդանյան
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի անունով «Telegram» և «WhatsApp» հավելվածներում կրկին ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ: Նշված կեղծ էջերից Տեսչական մարմնի աշխատակիցներին և այլ անձանց ուղարկվում են հաղորդագրություններ՝ ներքին, մասնագիտական կամ ծառայողական տեղեկատվություն, ինչպես նաև տարբեր փաստաթղթեր ստանալու նպատակով։
Ձեր խմբակցությունը փչացրեց հարաբերությունները Հյուսիսային Կորեայի ու Տանզանիայի հետ. Ռուբինյան
Հոկտեմբերի 11-ին գողության դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 09։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչությունում տեղեկություն է ստացվել, որ Հայկավան բնակավայրի տներից մեկից գողություն է կատարվել։
Ես քվեարկել էի մի խաղացողի օգտին, որը չհաղթեց, չնայած կարծում եմ, որ նա նույնպես արժանի էր մրցանակին, բայց դուք դա կիմանաք շաբաթ օրը։ Հարի Քե՞յնը. նախևառաջ, նա իսկապես հիանալի գոլահար է։ Ժյուրին, հավանաբար, զգաց, որ նա բոլոր թեկնածուների մեջ ցուցաբերեց որակների լավագույն համադրությունը»,- Վենսան Գարսիայի խոսքը մեջբերում է Sport.es-ը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Միաժամանակ տեղեկացվում է, որ ՆԳՆ-ի կողմից նշված հատվածում տեղադրվել են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումներ արձանագրող տեսախցիկներ:
Արդյոք այդ մատակարարումները կպահպանվեն, եթե ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից և Իսրայելում ընտրություններից հետո Իրանի շուրջ հակամարտությունը սրվի, ցույց կտա ժամանակը։
Դուք կոկորդիլոսներով զբաղվեք, ՀՀ տարածքները մատաղ արեցիք, եկել մատաղից եք խոսում. Խամոյան
Ռուսաստանի և Թուրքիայի «ռազմավարական գործընկերությունը»՝ որպես Մոսկվայի և Անկարայի երկկողմ հարաբերությունների բնութագիր, վաղուց դարձել է մի բանաձև, որի փոփոխականների քանակը տարեցտարի բազմապատկվում է:
Դիզելային վառելիքն արժե մոտ 6,35 դոլար՝ մեկ գալոնի համար, ինչը մոտ 2,69 դոլարով ավելի է, քան մեկ տարի առաջ:
Հեղինակի կարծիքով՝ Եվրոպան պետք է երկխոսի Վլադիմիր Պուտինի հետ, իսկ Ստուբիի և Ստյորեի նախաձեռնությունը պետք է դառնա Մոսկվայի հետ ուղիղ շփումները վերականգնելու գործընթացի միայն սկիզբը։
Հայփսոտվ Ադրբեջան նամակ ուղարկելու ստի նման է, ամոթի զգացում չկա, ժողովրդին ահաբեկում եք
Եթե Փաշինյանը լրտես ման եկավ, դուրս է գալու իր ու իր թիմի վրա…Կաշառք միայն ՔՊ-ն է բաժանում. Սամվել Կարապետյան