Բաժիններ՝

Բաքվում հայտարարել են, թե բարեկամ ու հարևան երկրներում գործող որոշակի ուժեր «փորձում են Ադրբեջանում էթնիկ, կրոնական և քաղաքական բախումներ հրահրել»

Բարեկամ և հարևան երկրներում գործող որոշակի ուժեր «փորձում են Ադրբեջանում էթնիկ, կրոնական և քաղաքական բախումներ հրահրել՝ տարբեր ալիքներով ապատեղեկատվություն տարածելով․ այս մասին նշվում է Ադրբեջանի խորհրդարանի արտաքին միջամտության և հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ժամանակավոր հանձնաժողովի հայտարարությունում։

Հայտարարության մեջ նշվում է, թե իբր «Ադրբեջանի միջազգային հեղինակության աճի, էներգետիկ անվտանգության ապահովման գործում նրա դերի, տարածաշրջանային տարանցիկ միջանցքներում նրա ռազմավարական նշանակության և ներքաղաքական կայունության ֆոնին, երկրի դեմ օտարերկրյա գործիչների կողմից հիբրիդային հարձակումներն աճել են»։

Ըստ հանձնաժողովի՝ համապատասխան պետական մարմինների հետ համատեղ անցկացված հետաքննությունները բացահայտել են հասարակական կարծիքի մանիպուլյացիայի, հասարակության մեջ բևեռացման առաջացման և պետական մարմինների նկատմամբ վստահության խաթարմանն ուղղված գործունեություն։

Այս գործողությունները, ըստ տեղեկությունների, իբր իրականացվում են ազդեցության գործակալների, գաղտնի կազմակերպությունների, հաքերային խմբերի, օտարերկրյա լրատվամիջոցների, սոցցանցային կեղծ հաշիվների և ներքին և միջազգային մակարդակներում գործող բոտերի միջոցով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031