Ուկրաինան Սարատովի մարզում հարվածել է «Սբերբանկի» տվյալների կենտրոնին. 1 բնակիչ է զոհվել
Ուկրաինայի զինված ուժերը գիշերը հարվածել են Սարատովի մարզի Բալակովո քաղաքում գտնվող «Սբերբանկի» տվյալների կենտրոնին։ Տեղեկությունը հաստատել է բանկի վարչության նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Վեդյախինը։
Նա նաև նշել է, որ բոլոր ծառայությունները գործում են բնականոն ռեժիմով։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր մարզպետ Ռոման Բուսարգինը, Սարատովի մարզի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով զոհվել է մեկ մարդ, վնասվել են մի քանի բնակելի շենքեր։
Մոսկվայի իշխանությունները, իրենց հերթին, հայտնում են, որ երեքշաբթի երեկոյից ի վեր Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող ուկրաինական 180 անօդաչու է խոցվել։
Զանգվածային հարձակման են ենթարկվել Ռոստովի մարզը, որտեղ խոցվել է 160 անօդաչու։ Եվս 20 անօդաչու որսացվել է Տուլայի մարզի վրա, տուժածներ չկան։ Ընդհանուր առմամբ, ՌԴ ՀՕՊ համակարգերը գիշերը երկրի մարզերի երկնքում 902 ուկրաինական անօդաչու են խոցել։

