Ուկրաինացիները զանգվածաբար մեկնում են երկրի արևմտյան շրջաններ՝ ընդառաջ ծանր ձմռան
Ծանր ձմռան նախաշեմին ուկրաինացիները զանգվածաբար մեկնում են Ուկրաինայի արևմտյան մարզեր, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հղում անելով անշարժ գույքի գործակալությունների տվյալներին։ Սեպտեմբերին Ուկրաինայի արևմուտքում բնակարանների վարձակալության պահանջարկը 15–18 անգամ գերազանցել է առաջարկը։
Ամենամեծ աճն արձանագրվել է Տերնոպոլի և Ռովնոյի մարզերում։

