Վարդաձորի դպրոցի ուսուցչուհու նկատմամբ տնային կալանք է կիրառվել
ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդաձոր համայնքի դպրոցում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհին տնային կալանքի տակ է։ Տեղեկությունը հայտնեել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
«Քննիչը կալանքի միջնորդություն է ներկայացրել. դատարանը մասնակի է բավարարել միջնորդությունը. տնային կալանք է կիրառվել»,– նշել է Ավդալյանը:
Տնային կալանքը կիրառվել է 2 ամիս ժամկետով։

