Բաժիններ՝

Տասնյակ օդանավեր չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում. ինչ իրավիճակ է ՀՀ չվերթերի հետ

Տասնյակ ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում՝ հոկտեմբերի 9-ի գիշերը «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում սահմանված սահմանափակումների պատճառով:

Արդյունքում չվերթերի մի մասն ուղղվել է Կազան։ Եվս 11 ինքնաթիռ է ուղարկվել Սանկտ Պետերբուրգ, Նիժնի Նովգորոդ և Մինսկ։

Թուրքիայից մի քանի չվերթ շրջվելէ օդում ևվերադարձել մեկնման օդանավակայաններ։

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում իրավիճակն այլ է. հետաձգվում է Կազանի չվերթը, չեղարկվել է Երևանից Մոսկվա UTair ավիաընկերության չվերթը: Մնացած ինքնաթիռների չվացուցակը չի փոխվել։

Ռոսավիացիայի տվյալներով՝ թռիչքների անվտանգության ապահովման համար սահմանված սահմանափակումներն արդեն վերացվել են: Ռուսաստանի բոլոր օդանավակայաններն աշխատում են նորմալ ռեժիմով ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031