Ալիևը զանգահարել է Պուտինին, շնորհավորել ծննդյան օրվա կապակցությամբ

Հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին։

Ըստ APA-ի՝ Իլհամ Ալիևը շնորհավորել է նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ՝ մաղթելով նրան առողջություն, երկար կյանք և շարունակական հաջողություններ հասարակական կյանքում։

Ռուսաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել նախագահ Իլհամ Ալիևին շնորհավորանքների և ուշադրության համար։

Հեռախոսազրույցի ընթացքում երկու առաջնորդները գոհունակություն են հայտնել ադրբեջանա-ռուսական հարաբերությունների զարգացման կապակցությամբ և մտքեր են փոխանակել երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարների վերաբերյալ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031