Պուտինի օգնականն անդրադարձել է Պուտին-Սի Ծինփին-Թրամփ հնարավոր հանդիպմանը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր եռակողմ հանդիպման նախաձեռնությունը Պեկինինն է լինելու, եթե ԱՄՆ առաջնորդը հաստատի իր մասնակցությունը Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին։ Այս մասին, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Գագաթնաժողովը կանցկացվի նոյեմբերի 18-19-ին Չինաստանի Շենժեն քաղաքում։ Ուշակովի խոսքով՝ երեք առաջնորդների հանդիպման նախապատրաստման ուղղությամբ գործնական աշխատանք դեռ չի իրականացվել։

«Քանի որ ԱԽՏՀ գագաթնաժողովն ընդունում է չինական կողմը, ենթադրում եմ, որ մեր չինացի բարեկամները նախ բոլոր մասնակիցներին կուղարկեն գագաթնաժողովի ծրագրի նախագիծը։ Այդ ծրագրում, ըստ երևույթին, առանձին ժամանակահատվածներ նախատեսված կլինեն երկկողմ և, հնարավոր է, եռակողմ հանդիպումների համար»,- լրագրողներին ասել է նա։

Ուշակովը նշել է, որ եռակողմ ձևաչափով հանդիպումների հնարավորությունը կախված է լինելու Թրամփի մասնակցությունից, որը, իր տեղեկություններով, դեռ վերջնականապես հաստատված չէ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031