«Այլմոլորակայինները, տեսնելով ՔՊ խմբակցության խաղարկած կապիկությունները, տիեզերական հիասթափություն ապրեցին. ««Օբյեկտը դեռ քարի դարում է. չխաբվել փողկապներին»». Արա Սահակյան

1992-1998թթ. Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ, արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանը գրում է.

«ՔՊ-Ի ԳԱԶԱՆԱՆՈՑԸ ԱՆԴՐՈՄԵԴԱՅԻՑ

Ըստ «Գազանանոցի տեսության»՝ այլմոլորակային քաղաքակրթությունները մեր մոլորակը դրել են «կարանտինի» մեջ և տիեզերական հեռվից հետևում են մեզ ճիշտ այնպես, ինչպես մենք ենք գազանանոցում հետևում կապիկներին։ Այլմոլորակայինները սպասում են, թե երբ կհասունանանք, որպեսզի մեզ հետ կապ հաստատեն, շփվեն, գուցե` օգտակար մի բան իմանան։

Անդրոմեդայի գալակտիկայում ապրող այլմոլորակայինները հոկտեմբերի 6-ին տեսնելով Հայաստանի ԱԺ-ում ՔՊ խմբակցության խաղարկած կապիկությունները` տիեզերական հիասթափություն ապրեցին։ Նրանք կարծում են, թե ԱԺ-ն մի վայր է, որտեղ բանական արարածները օրենքներ են մշակում և ժողովրդին մտահոգող հարցերի մասին կառավարությունից բանական պատասխան ստանում։ Բայց ՔՊ-ն տարիներ շարունակ ապացուցում է հակառակը, այսինքն` որ ինքը հեռու է բանականությունից այնքան, որքան Ծիր կաթինը Անդրոմեդայից, որովհետև ՔՊ-ականներն օգտագործում են ոչ թե իրենց ուղեղի նեյրոնները, այլ մարմնի վերջույթներն ու անհոդաբաշխ ձայներ։

Պատկերացրեք տիեզերական դիտորդների դեմքի արտահայտությունը ՔՊ պատգամավորների վայրենի էքստազի բռնկումները դիտելիս։ Վստահաբար, նրանց դիտարանում միանգամից սեղմել են կարմիր կոճակն ու հրահանգել. «Օբյեկտը դեռ քարի դարում է։ Չխաբվել փողկապներին։ Խստացնել կարանտինը»։

Երբ երկրի անվտանգությունը մազից է կախված, թիվ մեկ քաղաքական ատյանում կապիկություն անելը մտավոր դատարկության նշան է, – եզրակացրել են այլմոլորակայիններն ու տրվել պոպկորն ուտելու հոգեպարար զբաղմունքին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031