Արևմուտքն անցել է անդառնալի կետը. Դմիտրիևը` Ֆրանսիայում ընթացող բողոքի ցույցերի մասին
Արևմուտքը, հավանաբար, անցել է անդառնալի կետը՝ իր խնդիրները լուծելու անկարողության պատճառով։ Այս մասին հայտարարել է օտարերկրյա երկրների հետ ներդրումային–տնտեսական համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։
Այսպես է նա մեկնաբանել Ֆրանսիայում ոստիկանների ու ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների տեսանյութը X սոցցանցում։
«Գուցե Արևմուտքն արդեն անցել է անդառնալի կետը կանոնավոր ստի և իր խնդիրների արմատական պատճառները վերացնելու անկարողության պատճառով (միգրացիա, էներգիայի ոլորտում սխալ հաշվարկներ, պատերազմների հրահրում, բևեռացում, ինքնաոչնչացում՝ woke գաղափարախոսության ազդեցության ներքո): Չի կարելի անդադար սեփական խնդիրների մեջ ուրիշների մեղադրել», – գրել է Դմիտրիևը X սոցցանցում։
Ֆրանսիայում բարձր դասարանի աշակերտները արդեն երկրորդ շաբաթն է բողոքում են գերծանրաբեռնված գրաֆիկի, ուսուցիչների պակասի և կրթական ոլորտում առկա այլ խնդիրների դեմ։ Բողոքի որոշ ակցիաներ ուղեկցվում են անկարգություններով և ցուցարարների ու ոստիկանների միջև դաժան բախումներով: Վերջին տվյալներով՝ ավելի քան 6 հազար մարդ է ձերբակալվել, որոնց մեծ մասը անչափահասներ են։

