Իրանի խորհրդարանում գրանցվել է Արաղչիի իմպիչմենթի վերաբերյալ նախագիծ
Իրանի խորհրդարանում գրանցվել է երկրի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի իմպիչմենթի վերաբերյալ նախագիծը։
Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահության անդամ Մոհամմադ Ռաշիդին։ Նրա խոսքով՝ պատգամավորներից մեկը գրանցել է իմպիչմենթի նախագիծը, սակայն փաստաթուղթը դեռևս չի ներկայացվել խորհրդարանի նախագահությանը։
Նշենք, որ Ա. Արաղչիին մեղադրում են ԱՄՆ կողմի հետ չարտոնված բանակցություններ վարելու մեջ՝ միջնորդների միջոցով։ Բանակցությունները, ըստ մեղադրանքների, տեղի են ունեցել նրա՝ Նյու Յորք կատարած այցի ընթացքում, երբ նա մասնակցում էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին։

