Մակրոնը Զելենսկու հետ հեռախոսազրույցում լիակատար աջակցություն է հայտնել Ուկրաինային

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Ուկրաինայի իր գործընկեր Վոլոդիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում լիակատար աջակցություն է հայտնել Կիևին։ Այս մասին Մակրոնը նշել է X միկրոբլոգում գրառման մեջ։

«Ես հենց նոր խոսեցի նախագահ Զելենսկու հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի համերաշխությունը և լիակատար աջակցությունը Ռուսաստանի ագրեսիայից պաշտպանվելու հարցում։ Մինչ Ռուսաստանն առաջնագծում փակուղային վիճակում է հայտնվել, այն համառորեն մերժում է հրադադարի բոլոր կոչերը և անպատասխանատու որոշում է կայացնում՝ ինտենսիվացնելու ենթակառուցվածքների և քաղաքացիական թիրախների դեմ իր հարձակումները՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի ամենահիմնարար սկզբունքները», – նշված է գրառման մեջ։

Մակրոնի խոսքով՝ Ֆրանսիան և Եվրոպան կշարունակեն իրենց դերակատարումն ունենալ Ուկրաինային աջակցելու և քաղաքացիական բնակչությանը խնայելու, ռազմական գործողությունների կրճատման հասնելու և արդար ու երկարատև խաղաղության գաղափարն առաջ մղելու գործում՝ հարգելով Ուկրաինայի իրավունքները և ամրապնդելով մայրցամաքի անվտանգությունը։

«Նախագահ Զելենսկու հետ մենք քննարկեցինք այն կոնկրետ աջակցությունը, որ կարող ենք տրամադրել Ուկրաինային անօդաչու թռչող սարքերը որսալու և ռուսական ագրեսիան կասեցնելու համար։ Մենք չենք տրվի ո՛չ Ռուսաստանի սպառնալիքներին, ո՛չ սրմանը, և չպետք է սխալվել՝ ժամանակն աշխատում է նրա դեմ»,- եզրափակել է Մակրոնը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031