Բաժիններ՝

Գրենլանդիայում ամերիկյան երկու ռազմական օբյեկտների զարգացումը կարող է մինչև 10 տարի տևել

Գրենլանդիայում ամերիկյան երկու ռազմական օբյեկտների լիարժեք զարգացումը կարող է տևել մինչև 10 տարի։ Այս մասին գրում է Rapporteur թերթը։

Սեպտեմբերի 22-ին` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, ԱՄՆ–ն, Դանիան և Գրենլանդիան կղզում ամերիկյան ռազմական ներկայությունը ընդլայնելու վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել: Այն նախատեսում է Պիտուֆիկի բազայի արդիականացում և ռազմական նոր օբյեկտների ստեղծում Նարսարսուակում և Մեստերսվիգում։

Թերթի տվյալներով՝ երկրի հարավում գտնվող Նարսարսուակ բնակավայրում նոր բազան կարող է առանցքային լոգիստիկ կենտրոն դառնալ՝ երկար թռիչքուղու և ավելի մեղմ կլիմայի շնորհիվ: Ընդլայնման հիմնական նպատակը հսկողության բարելավումն է, հատկապես՝ Գրենլանդիայի, Իսլանդիայի և Մեծ Բրիտանիայի միջև գտնվող ֆարերո–իսլանդականսահմանի հետ կապված։

Արևելյան ափին, Մեստերսվիգի մոտ գտնվող նախկին ամերիկյան օբյեկտը, ինչպես ընդգծում է պարբերականը, հավանաբար զգալիորեն ավելի փոքր տարածքի վրա կմնա։

Ունենալով միայն խճաքարե թռիչքուղի այն, հավանաբար, կզարգանա որպես «սեզոնային առաջադեմ օպերացիոն բազա՝ ռադարների, կապի, տիեզերական իրավիճակի իրազեկման և անօդաչու համակարգերի աջակցման համար»։

Իսկ արկտիկական պայմաններն ու շինարարական կարճ շրջանը սա դարձնում են բազմամյա նախագիծ, որի իրական հնարավորությունները կարելի կլինի տեսնել մինչև 2030 թվականը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ համաձայնագրի շրջանակում ԱՄՆ-ն ստանում է կղզու անվտանգության վերահսկողությունը՝ առանց ֆինանսական որևէ ծախսի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031