Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Ինչպես տեղեկացնում է Deuttsche Welle-ն, այդ մասին հայտնել է Հարավային Կորեայի բանակի շտաբային պետերի միացյալ կոմիտեն։

«Հարավային Կորեան, Միացյալ Նահանգները և Ճապոնիան պահպանում են մարտական ​​պատրաստականության բարձր մակարդակ՝ միաժամանակ սերտորեն փոխանակելով տեղեկատվություն հյուսիսկորեական բալիստիկ հրթիռների վերաբերյալ»,-ասված է Սեուլի տարածած հայտարարության մեջ։

Ավելի վաղ Հյուսիսային և Հարավային Կորեաների սահմանային գոտում տեղի էր ունեցել պայթյուն, որի հետևանքով վիրավորվել է հարավկորեացի երեք զինծառայող։ Սեուլը կարծում է, որ միջադեպը տեղի է ունեցել հյուսիսկորեական հետևակային ականների պայթյունի հետևանքով։

Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Հվան Շին Չուլը Փհենյանին մեղադրել է զինադադարը խախտելու մեջ և հայտարարել հակաքայլեր ձեռնարկելու ծրագրերի մասին։ Հյուսիսային Կորեան իր հերթին մերժել է մեղադրանքները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031