Բաժիններ՝

Աստծո առաջ՝ երեխա

Մեր և Աստծո զրույցը տեղի է ունենում մեկ կերպով՝ աղոթքի միջոցով: Դա թերևս միակ ճանապարհն է, որով կարող ենք բացել մեր սիրտը Նրա առաջ՝ առանց վախի, առանց ձևականության, լինենք այնպիսին, ինչպիսին կանք՝ մեր վախերով ու տագնապներով, մեր խնդիրներով և խնդրանքներով։ Աստված տեսնում է մեզ այնպիսին, ինչպիսին որ կանք, և գիտի մեր հոգին ամբողջապես: Սակայն երբեմն ստացվում է այնպես, որ չենք ստանում այն, ինչ խնդրում ենք, և այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչու:

Այս դեպքում մի պահ կանգ առնենք և նայենք մեր և մեր փոքրիկների հարաբերություններին: Երբ մեր երեխան մեզանից խնդրում է հաց՝ ուտելու, անտուն կենդանիներին կերակրելու համար կամ էլ պարզապես խնդրում է իրեն վնասող որևէ համեղ ուտեստ, ի՞նչ ենք անում մենք: Երբ երեխան քաղցած է կամ ցանկանում է կերակրել սոված կենդանուն, մենք անմիջապես կերակրում ենք նրան կամ տալիս նրա ցանկացածը, սակայն ի՞նչ, եթե նա ցանկանում է ուտել վնասակար որևէ բան: Մենք փորձում ենք պարզապես չկատարել երեխայի կամքը, քանի որ դրանից ոչ մի օգուտ նա չի ունենալու:

Հենց այդպես էլ մարդ-Աստված հարաբերություններում է: Աստված, այո, լսում է մեզ, և Նրան են հասնում մեր բոլոր աղոթքները, սակայն երբեմն նա պարզապես չի տալիս այն, ինչ խնդրում ենք աղոթքի միջոցով, քանի որ այն մեզ անհրաժեշտ չէ: Եվ Նա իսկապես լավագույնը գիտի, թե ինչ է պետք մեզ:

Ուստի՝ թեև աղոթում ենք և ունենում խնդրանքներ Աստծուն, ամբողջապես ապավինենք Նրա բարի կամքին և անսխալ հայացքին՝ հավատալով, որ նույնիսկ չստացածի մեջ կարող է թաքնված լինել աստվածային օրհնություն։

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031