Բաժիններ՝

Մարոկկոյում առաջին անգամ կին վարչապետ է նշանակվել

Մարոկկոյում առաջին անգամ կին վարչապետ է ընտրվել։ Մարոկկոյի թագավոր Մուհամմադ VI-ը կառավարություն ձևավորելու պարտականությունը հանձնարարել է խորհրդարանական ընտրություններում առաջին տեղը գրաված «Իսկություն և արդիականություն» կուսակցության (PAM) առաջնորդ Ֆատիմա Էզզահրա Էլ Մանսուրիին:

50-ամյա Էլ Մանսուրին կդառնա երկրի պատմության մեջ առաջին կինը և արաբական աշխարհում երրորդ կինը, որը կզբաղեցնի վարչապետի պաշտոնը: Նշանակումից հետո լրագրողների հետ զրույցում Էլ Մանսուրին իր դերը որակել է «պատմական»՝ ասելով. «Մեր երկրի պատմության մեջ առաջին անգամ կինը ստանձնում է կառավարությունը ղեկավարելու պատասխանատվությունը: Սա հպարտության աղբյուր է ոչ միայն ինձ, այլև բոլոր մարոկկացի կանանց համար»:

Էլ Մանսուրին, որը 2009 թվականին ընտրվել է որպես Մարակեշի առաջին կին քաղաքապետ, նախորդ կառավարությունում զբաղեցրել է քաղաքաշինության և բնակարանաշինության նախարարի պաշտոնը: 2021 թվականին նա վերընտրվել է Մարաքեշի քաղաքապետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031