Հունգարիայի նոր կառավարությունը՝ Պետեր Մադյարի գլխավորությամբ, պատրաստ կլինի հրաժարվելու ռուսական գազի օգտագործումից մինչև 2027 թ. հոկտեմբերը՝ այն ժամկետը, որը Եվրոպական միության կողմից սահմանվել է այդ նպատակին հասնելու համար։ Այդ մասին Telex առցանց հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել է Հունգարիայի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարար Իշտվան Կապիտանը։
Չինաստանում օգոստոսին տարերային աղետներից վնասը կազմել է 36,03 միլիարդ յուան (ավելի քան 5,33 միլիարդ դոլար), զոհվել կամ մինչ օրս անհետ կորած է 595 մարդ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Չինաստանի արտակարգ իրավիճակների կառավարման նախարարությանը։
Գագիկ Խաչատրյանին այսօր ևս իրավապահները պատգարակով բերեցին դատարան․ «Շտապօգնությունը» ևս ներկա է։ Դատարանում է նաև Գերմանիայից ժամանած բժիշկը, որին արգելել էին ՔԿՀ-ում զննել իր բուժառուին` այն պայմանավորելով լիազորագրի բացակայությամբ։
Երևանում սեպտեմբերի 18-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում, 19-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է, 20-ին՝ կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։
Կանադան չի կարող հավակնել Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացում որևէ դերի։ Նրա կողմից միակ ճիշտ քայլը կարող է լինել Կիևի կապիտուլյացիայի կոչ անելը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Օտտավայում ՌԴ դեսպան Օլեգ Ստեպանովը։
Ucom Fellowship-ի ավարտին թիմերը կներկայացնեն ծրագրի ընթացքում մշակած լուծումները։ Երեք լավագույն գաղափարները կստանան ֆինանսական աջակցություն՝ դրանց հետագա զարգացման համար։
#ՀԻՄԱ. ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻ ԵՎ 6 ԵՊԻՍԿՈՊՈՍՆԵՐԻ՝ ՏԱՐԱԾ-ՀԵՏ ԲԵՐԱԾ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ. #ՈՒՂԻՂ
Պակիստանի հյուսիս-արևմուտքում՝ Խայբեր-Պախտունխվա նահանգում, ուրբաթօրյա աղոթքի ժամանակ մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 15 մարդ զոհվել է, 50-ը՝ վիրավորվել։ Այդ մասին հայտնել է Geo TV հեռուստաալիքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նիկոլ Փաշինյանի թիմը ցանկանում է ազգայնացնել «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունը, որը պատկանում է ռուսաստանցի գործարարի։ Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, նշվում է ՌԴ Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովի մեկնաբանությունում։
Չինաստանի Շանհայ քաղաքից՝ ավելի քան 6,800 կմ հեռավորությունից (շուրջ 9,000 կմ երկարությամբ օպտիկական կապուղու միջոցով), «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի Ռոբոտային վիրաբուժության և էնդոսկոպիկ ծառայության ղեկավար, ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբույժ Լևոն Գրիգորյանը ռոբոտային հեռավար համակարգի միջոցով ճողվածքներով տառապող 2 հիվանդների մոտ իրականացրել է ճողվածքների պլաստիկա՝ ժամանակակից ցանցային պրոթեզների կիրառմամբ։
Հաշվարկը չի կանգնեցվել, ժողովուրդ ջան, միակ տարբերակը, որ կանգներ, եթե… Վահագն Հովակիմյան
Մի վայրկյան, մի վայրկյան, լռեք. Ռուբեն Ռուբինյանը չի հանդարտվում
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը, ողջունելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Չինաստանի և Ռուսաստանի կողմից վետոյի իրավունքի կիրառումը, հայտարարել է, որ միաբևեռ աշխարհակարգի դարաշրջանն ավարտվել է։ Այս մասին Ղալիբաֆը նշել է X միկրոբլոգում գրառման մեջ։
«ԵՄ հատուկ ներկայացուցիչը չի վիճարկել Ադրբեջանի նախկին հակամարտության գոտիներում հայկական ժառանգության հարուստ, պատմական հետքն ու ներկայությունը»,- Factor TV-ի հարցմանն ի պատասխան գրավոր հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Քրիստիան Վիգանդը։
Երեկ և այսօր տեղի են ունեցել ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հոր՝ Վիլհելմ Կարապետյանի հիշատակի արարողությունները: Հայաստանի քաղաքական ու տնտեսական էլիտան ներկայացուցչական կազմով է մասնակցել դրանց:
Vanity Fair պարբերականը մի ամբողջ հատված է հրապարակել հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանի մասին «Քաղաքացի Քիմ. կինը, որը կերտեց ապագան» (Citizen Kim: The Woman Who Created the Future) գրքից։ Գրքում խոսվում է Քարդաշյանի հայկական ծագման, հեռուստաաստղի վրա հայկական արմատների ազդեցության, նրա նախնիների և նվաճումների մասին։
Հայաստանի իշխանությունները փորձում են արժեզրկել ռուսական ակտիվները՝ սեփականատերերին ստիպելով ազատվել դրանցից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։
ԵՄ-ն ակնկալում է, որ հայկական ապրանքների նկատմամբ սահմանված արտոնությունները շատ շուտով կգործարկվեն, Վանաձորում հայտարարել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ընդգծելով՝ «Եվրոպական Միության և Հայաստանի միջև հարաբերությունները երբեք այսքան մոտ չեն եղել, և Եվրոպական կառույցն աշխատում է դրանք է՛լ ավելի շոշափելի դարձնել»։ Այս մասին գրում է «Ազատությունը»:
Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար ՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը։ Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը։
Աշխատանքի և բարեկեցության նախարարության կողմից e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել որոշման նախագիծ, որով առաջարկվում է երկարացնել Ղարաբաղից տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի ժամկետները։
Խոսքն այն հրթիռների մասին է, որոնք նախկինում մատակարարվել են Գերմանիային։ ԱՄՆ-ի հետ կնքված սպառազինության գործարքների պայմանների համաձայն՝ ստացող կողմը չի կարող զենքը փոխանցել երրորդ կողմին՝ առանց Վաշինգտոնի համաձայնության։
Գոռգոռոցներ, լարված իրավիճակ ԱԺ-ում Արթուր Հովհաննիսյանի ձևակերպումներից հետո
Ռուբեն Ռուբինյանը կորցրեց ինքնատիրապետումը. «ՔՊ պատգամավորներ, դուրս եմ հանելու դահլիճից»
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանին և առաքելության էներգետիկ ոլորտի փորձագետներին։
Հերիք եղավ, բոլ եղավ, որ գաք այստեղից ապատեղեկատվություն տարածեք. Անդրանիկ Գևորգյան
Երբեք չէր եղել մարդուն ձայնից կտրեին. պարոն Հովակիմյան, գետինը չեք մտնո՞ւմ. Խաչատրյան
Թբիլիսիի 20 մանկապարտեզում զանգվածային թունավորում է տեղի ունեցել։ ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ 55 երեխայի և 1 ուսուցչի մոտ թունավորման ախտանիշներ են նկատվել։ Այս անձինք բժշկական օգնության են դիմել Թբիլիսիի 6 կլինիկայում։