Իրանի ԱԳՆ-ն հաստատել է կատարյան միջնորդների հետ բանակցությունները և ակնկալում է ԱՄՆ-ի պատասխանը երեքշաբթի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հաստատել է, որ իրանցի բանակցողները կապ են հաստատել կատարյան միջնորդների հետ և շուտով հույս ունեն ստանալ ԱՄՆ-ի պատասխանը ներկայացված առաջարկներին, հաղորդում է «Ալ Ջազիրան»։

Հրապարակման համաձայն՝ Արաղչին լրագրողներին հայտնել է, որ Թեհրանը Նյու Յորքում կատարյան միջնորդների միջոցով անուղղակի բանակցություններ է վարել ԱՄՆ-ի հետ և հույս ունի, որ Վաշինգտոնը երեքշաբթի պաշտոնական պատասխան կտա։

Արաղչին պարզաբանել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով Նյու Յորք կատարած այցի ընթացքում իրանական կողմը ներկայացրել է ճգնաժամի կարգավորման և Հորմուզի նեղուցի աշխատանքի վերականգնման իր ծրագիրը։

«Մեր առաքելությունն այն էր, որ այս պայմանները հասցնենք ամերիկյան կողմին և մյուս երկրներին, համոզվենք, որ միջազգային հանրությունը գիտի, որ Իրանը այս հարցում ծրագիր ունի», – ասել է նախարարը։

Նա հավելել է, որ վերջին հանդիպման ընթացքում կատարյան միջնորդները նոր գաղափարներ են առաջ քաշել, որոնք կոչված են օգնելու հաղթահարել տարաձայնությունները, և այդ գաղափարները «փոխանցվում են Վաշինգտոն»։

Միևնույն ժամանակ Press TV հեռուստաալիքը, հղում անելով իրանցի պաշտոնյայի, հայտնել է, որ Վաշինգտոնի հետ բանակցությունները դեռևս չեն վերաբերում Թեհրանի միջուկային ծրագրին։

«Իրանի դիրքորոշումը միջուկային հարցի վերաբերյալ մնում է անփոփոխ։ Այս հարցի շուրջ քննարկումներ չեն ընթանում», – հայտնել է պաշտոնյան։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին հաստատել էր, որ ամերիկյան կողմը երկուշաբթի միջնորդների միջոցով բանակցություններ է վարել իրանցիների հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930