WSJ․ ԱՄՆ-ն օգտագործել է Nvidia-ի չիպերի խոստումը՝ Հայաստան-Ադրբեջան համաձայնագրին աջակցելու համար
ԱՄՆ-ն օգտագործել է Nvidia-ի չիպերի խոստումը՝ հայ-ադրբեջանական խաղաղության գործարքը կնքելու համար. այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ) սեպտեմբերի 4-ին՝ հղում անելով բանակցություններին մասնակցած անձանց:
«Բանակցողներն առաջարկել են հասանելիություն արհեստական բանականության առաջատար սարքավորումներին՝ տասնամյակներ տևած հակամարտությունը դադարեցնող նախնական համաձայնագրին հասնելուն աջակցելու նպատակով։
Բանակցություններին մասնակցած անձանց վկայությամբ՝ ԱՄՆ բանակցողներն օգտագործել են Nvidia-ի արհեստական բանականության չիպերից օգտվելու հնարավորության խոստումը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև անցյալ տարի ձեռք բերված նախնական խաղաղության գործարքն ապահովելուն աջակցելու համար։
Չիպերի գնման լայնածավալ հաստատումների ներառումն այս գործարքում՝ որպես երկրի մասնակցության խթան (որի մասին նախկինում չի հաղորդվել), ներկայացնում է այն ամենաուշագրավ դրսևորումներից մեկը, ինչն ամերիկյան պաշտոնյաներն անվանում են «չիպային դիվանագիտություն»։
Թեև Թրամփի վարչակազմն ԱԲ սարքավորումներն օգտագործել է նաև Միացյալ Արաբական Էմիրությունների և Սաուդյան Արաբիայի հետ համաձայնագրեր կնքելու համար, հայկական գործարքը վարչակազմի կողմից դրանք խաղաղության պայմանագրի կնքմանն օգնելու նպատակով կիրառելու առաջին հայտնի դեպքերից է՝ նշում են դիվանագետներն ու փորձագետները։ Այս գործարքը սերտացրել է կապերը Սպիտակ տան և աշխարհի խոշորագույն չիպեր նախագծող ընկերության միջև, որի գործադիր տնօրեն Ջենսեն Հաունգը պարբերաբար զրուցում է նախագահ Թրամփի հետ և խորհրդատվություն տալիս ԱԲ քաղաքականության հարցերով։
Անցյալ ամիս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարածաշրջանային առաջնորդների, ինչպես նաև Nvidia-ի, Dell-ի և այլ ընկերությունների ղեկավարների հետ միասին հավաքվել էր Ադրբեջանի սահմանից մոտ 30 մղոն հեռավորության վրա գտնվող Հրազդան քաղաքում՝ տվյալների կենտրոնի զանգվածային նախագծի ժապավենի կտրման արարողությանը մասնակցելու համար։
«Ֆայրբերդ» (Firebird) հայտնի այս նախագծի շինարարության արժեքը, ակնկալվում է, որ վերջնական արդյունքում կգերազանցի 5 միլիարդ դոլարը։ Նախագծի մշակողները նախատեսում են մինչև հաջորդ տարվա վերջն այն հագեցնել Nvidia-ի ԱԲ նորագույն՝ Grace Blackwell և Vera Rubin կոչվող 70,000 սերվերներով, ինչը կապահովի շուրջ 300 մեգավատ հաշվողական հզորություն»,-գրել է The Wall Street Journal-ը (WSJ)։
WSJ-ի տվյալներով՝ ԱՄՆ բանակցողները 2025 թվականին եկել են այն եզրակացության, որ Հայաստանն սպասված համաձայնագրին կգնա ավելի մեծ հավանականությամբ, եթե խաղաղ գործընթացն ուղեկցվի Միացյալ Նահանգների հետ սերտ տնտեսական կապերով: Դրանցից մեկն էլ Հայաստանին ավելի հզոր Nvidia չիպեր վաճառելու թույլտվությունն էր:

Փաշինյանի մամուլի խոսնակը թերթին հայտնել է, որ Ադրբեջանի հետ խաղաղությունը կառավարության «ամենակարևոր խոստումն» էր, և որ վարչապետն ուներ «ժողովրդից ստացված հստակ մանդատ» այն հետապնդելու համար։ Նա 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրերը, ներառյալ կիսահաղորդիչների և արհեստական բանականության վերաբերյալ հուշագիրը, բնութագրել է որպես «Հայաստանին առաջարկված կարևոր խաղաղության դիվիդենդներ»:
2025 թվականի օգոստոսի 8-ին Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը Սպիտակ տանը հանդիպել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Հայաստանը և Ադրբեջանը նախաստորագրել են 17 հոդվածից բաղկացած խաղաղության համաձայնագրի տեքստը և ստորագրել համատեղ հռչակագիր՝ նախանշելով կարգավորմանն ուղղված հետագա քայլերը։ Հռչակագրով նախատեսվում էր նաև «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագիծը՝ Հայաստանի հարավային Սյունիքի մարզով: Հայաստանն ու Միացյալ Նահանգներն առանձին ստորագրել էին երեք հուշագիր՝ կապակցվածության, էներգետիկ անվտանգության, ինչպես նաև արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում համագործակցության վերաբերյալ:
Տեխնոլոգիական բաղադրիչը կենտրոնացած էր Firebird-ի շուրջ: WSJ-ի տվյալներով՝ Հրազդանի նախագծի արժեքը վերջնական արդյունքում ակնկալվում է, որ կգերազանցի 5 միլիարդ դոլարը: Նախագծի մշակողները մինչև 2027 թվականի վերջը պլանավորում են տեղադրել Nvidia-ի նորագույն ԱԲ սերվերներից մոտ 70,000-ը և հասնել շուրջ 300 մեգավատ հաշվողական հզորության։
WSJ-ն հայտնել է, որ Firebird-ը սկզբում փորձել էր ստանալ ԱՄՆ արտահանման լիցենզիա մոտ 6,000 գրաֆիկական պրոցեսորի (GPU) համար: Թերթի փոխանցմամբ՝ միայն 2025 թվականի օգոստոսյան վաշինգտոնյան համաձայնագրերից հետո ամերիկյան պաշտոնյաները կատարեցին տասնյակ հազարավոր լրացուցիչ առաջատար Nvidia պրոցեսորներ թույլատրելու իրենց խոստումը:
Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Քրիստինա Քվինը WSJ-ին պատմել է, որ ամերիկյան դիվանագետները բանակցությունների ընթացքում որպես խթան խրախուսել են առաջատար տեխնոլոգիաների հասանելիությունը: «Դրա Nvidia-ի բաղադրիչը գլխսավոր խճանկարի չափազանց կարևոր մասն էր»,-նշել է Քվինը:
Մոնտանայից հանրապետական սենատոր Սթիվ Դեյնսը, ով 2025 թվականի մայիսին Սպիտակ տան բանակցային թիմի անդամների հետ այցելել էր Հայաստան և հանդիպել Փաշինյանին, չիպերը որակել է որպես զգալի քաղաքական ձեռքբերում։ «Չիպեր ստանալը վճռորոշ քաղաքական հաղթանակ էր»,-ասել է նա թերթին։
Firebird-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Ռազմիկ Հովագիմյանը նույնպես նախագծի կենսունակությունը կապել է տարածաշրջանային կայունության հետ։ «Անհրաժեշտ էին խաղաղության պայմաններ»,-ասել է նա: «Միջազգային հաճախորդ ներգրավելու համար տեխնոլոգիական հենքը պետք է լինի անվտանգ ու ապահով»:
«Ադրբեջանի նախագահի խոսնակ Հիքմեթ Հաջիևն իր հերթին հայտնել է, որ Ադրբեջանը համաձայնության գալու համար տնտեսական խթանների կարիք չի ունեցել։ «Մենք հաղթել ենք պատերազմում և ցանկանում էինք շահել խաղաղությունը»,-ասել է Հաջիևը։
Firebird-ի բացման արարողությանը ցուցադրված տեսաուղերձում Հաունգը նախագիծը բնութագրել է որպես «այս տարածաշրջանը համաշխարհային ԱԲ տնտեսությանը միացնելու» ջանքերի առաջին քայլ և հավելել, որ այն կլինի «մագնիս, հնարավորություն՝ ամբողջ աշխարհից ընկերություններ ներգրավելու համար, որոնք այստեղ կկառուցեն և կշահագործեն իրենց արհեստական բանականությունը»։
Փետրվարին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այցելել էր Հայաստան՝ գովազդելու այս գործարքը, և Հայաստանի վարչապետին ասել, որ «Միացյալ Նահանգները հպարտ է արտահանման մի շարք լիցենզիաներ տրամադրել բարձր հզորության Nvidia չիպերի վաճառքի համար»։ Վենսի խոսքով՝ այս քայլը նշանակում է «նոր շուկաներ ամերիկացի աշխատողների և բիզնեսների համար, բայց այն նաև նշանակում է մեծ բարգավաճում Հայաստանի ժողովրդի համար»։
ԱՄՆ Մերձավոր Արևելքի հարցերով բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի թիմի կողմից պատրաստված 2025 թվականի հունիսի թվագրությամբ երկու էջանոց հուշագրում ամերիկացիները ուրվագծել էին Հայաստանի հետ ԱՄՆ տնտեսական հարաբերությունները խորացնելու և երկրի տեխնոլոգիական ոլորտն ամրապնդելու պլան՝ ներառյալ Firebird-ի չիպերի համար արտահանման լիցենզիաների տրամադրումը՝ որպես խաղաղության գործարքի մաս։
ԱՄՆ-ն առաջարկել էր կառուցել միջանցորդ միջանցք, որը ներառելու է երկաթուղիներ, խողովակաշարեր և ճանապարհներ՝ միացնելով Ադրբեջանը և նրա ցամաքային անկլավ Նախիջևանը, որը գտնվում է Հայաստանի և Թուրքիայի միջև, և որի բնակչության ավելի քան 99%-ն ադրբեջանցիներ են։ Այդ նախագծի՝ Միջազգային խաղաղության և բարգավաճման «Թրամփի ուղու» (TRIPP) շինարարությունը նախատեսված է սկսել 2027 թվականի սկզբին։
Հայկական արմատներով Nvidia-ի ավագ տնօրեն Ռև Լեբարեդյանն օգնել է ստեղծել կապեր ընկերության և Փաշինյանի միջև: Նա նշել է, որ ԱԲ-ի և առևտրային միջանցքի շուրջ համագործակցությունը կարող է նպաստել տնտեսական փոխկախվածության ստեղծմանը Հայաստանի, Ադրբեջանի և տարածաշրջանի այլ երկրների միջև, ինչը կարող է հանգեցնել տևական խաղաղության։
«Այս վարչակազմի համար չիպային դիվանագիտությունն առաջնային և կենտրոնական տեղ է զբաղեցնում»,-հարցազրույցում նշել է Լեբարեդյանը։ «Մեր ներկայությունը Հայաստանում և մեր կատարած ներդրումն զգալի գործոն են խաղաղության հաստատման պայմանների ստեղծման գործում»։
Հայաստանում ԱՄՆ այն ժամանակվա դեսպան Քրիստինա Քվինի և բանակցություններին ուղղակիորեն մասնակցած այլ անձանց վկայությամբ՝ ամերիկացի դիվանագետները, այդ թվում՝ Քվինը, ամռան ընթացքում առաջ էին մղել տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորությունը որպես գազար օգտագործելու միտքը՝ համաձայնության հասնելու համար, և հանդիպել Առևտրի նախարարության պաշտոնյաների հետ՝ խնդրելով թույլատրել Nvidia-ի ամենաառաջատար չիպերի վաճառքը Հայաստանին, որը նախկինում համապատասխան հավանություն չէր ստացել։
«Firebird-ը վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար ամենաշոշափելի բանն է, որին նա կարող է մատնացույց անել և ասել՝ «Ահա թե ինչ բերեց խաղաղությունը»,-ասել է Մոնտանայից հանրապետական սենատոր Սթիվ Դեյնսը, ով անցյալ տարվա մայիսին Հայաստանում հանդիպել էր Փաշինյանի հետ՝ գործարքը բանակցող Սպիտակ տան թիմի անդամների ուղեկցությամբ։-Չիպեր ձեռք բերելը վճռորոշ քաղաքական հաղթանակ էր»:
Firebird-ն արդեն իսկ դիմել էր արտահանման լիցենզիայի համար՝ մոտ 6,000 գրաֆիկական պրոցեսորների (GPU)՝ ԱԲ չիպերի տարածված տեսակի մասով, սակայն միայն անցյալ օգոստոսին նախնական խաղաղության համաձայնագրի ձեռքբերումից հետո է, որ ԱՄՆ պաշտոնյաներն իրականացրել են Nvidia-ի տասնյակ հազարավոր լրացուցիչ առաջատար պրոցեսորներ՝ GB300-ներ հաստատելու իրենց խոստումը։

«Անհրաժեշտ էին խաղաղ պայմաններ»,-ասել է Firebird-ի հայ-ամերիկյան համահիմնադիր և գործադիր տնօրեն Ռազմիկ Հովագիմյանը։ -Միջազգային հաճախորդներին ներգրավելու համար տեխնոլոգիական բազան պետք է լինի անվտանգ ու ապահով»։
ԱՄՆ նախկին դեսպան Քվինի խոսքով՝ ի վերջո ԱՄՆ-ն երկկողմ տնտեսական համագործակցության գործարքներ կնքեց թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ՝ որպես խաղաղության բանակցություններին «քաղցրավենիքներ» առաջարկելու միջոց։
«Nvidia-ի բաղադրիչն այս հանելուկի չափազանց կարևոր մասն էր»,-նշել է Քվինը»,-գրել է թերթը։
Աղբյուրը` wsj.com

