Աշխարհի ամենաազդեցիկ տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ NVIDIA-ի գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգը հայտնվել է աղմկահարույց սկանդալի կենտրոնում։ Նրա անձնական կյանքը, Չինաստանի հնարավոր հետախուզական գործողության վերաբերյալ ամերիկյան կասկածները և միլիարդավոր դոլարների հասնող կիսահաղորդիչների մատակարարումները միավորվել են մեկ պատմության մեջ, որը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ԱՄՆ-ի ազգային անվտանգության և ամերիկա-չինական տեխնոլոգիական մրցակցության համար։
Նոյեմբերի 6-7-ին եվրոպական մի շարք երկրներում բողոքի ակցիաներ են անցկացվել տվյալների խոշոր մշակման կենտրոնների (Data Center) կառուցման դեմ։ Ցուցարարները պահանջում են սահմանափակել հաշվողական ենթակառուցվածքների հետագա ընդլայնումը՝ որպես հիմնական խնդիրներ մատնանշելով էլեկտրաէներգիայի սպառման աճը, էլեկտրացանցերի թողունակության պակասը և ջրային ռեսուրսների օգտագործումը։
«Ivan the intelligent» ալիքը գրում է ԱՊՀ երկրների՝ ռուսական գազից տեխնոլոգիական կախվածության անցնելու և ԱՄՆ-ի ու Nvidia-ի ազդեցության տակ հայտնվելու հնարավորության մասին։ «Հիշո՞ւմ եք, թե ինչպես էին առաջին դեմքերի մասնակցությամբ յուրաքանչյուր միջազգային պատվիրակության կազմում անպայման ընդգրկում «Գազպրոմի» ներկայացուցիչներին։ Նպատակը մեկն էր՝ երկիրը կապել ռուսական գազին։ Իսկ հետո՝ գազատար, ենթակառուցվածքներ, տասնամյակների պայմանագրեր։ Երկիրը կախվածության մեջ էր […]
ԱԲ մրցավազքի առաջատարները՝ OpenAI-ը, Anthropic-ը և SpaceX-ը, հանդիսանում են ընկերության խոշորագույն հաճախորդները:
Թվային գաղութացման մասին խոսակցությունը սովորաբար կատարվում է տվյալների, հարթակների և ծրագրային էկոհամակարգերի համատեքստում: Այսօր արհեստական բանականությունը (ԱԲ) նյութական հիմք է ավելացնում այս կախվածությանը: Խոշոր հաշվողական համակարգերի շահագործման համար անհրաժեշտ են էլեկտրաէներգիա, ցանցեր, հողատարածքներ, ջուր, հովացման համակարգեր և հեռահաղորդակցության կայուն միացում:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ամերիկահայ կոնֆլիկտաբան, միջազգային հակամարտությունների կարգավորման և բանակցությունների մասնագետ (Conflict Resolution, International Law, Mediation), իրավագիտության դոկտոր Հրայր Բալյանն է։
The Wall Street Journal-ը հայտնում է, որ ԱՄՆ բանակցողները Հայաստանի և Ադրբեջանի միջև նախնական խաղաղության համաձայնագրի շուրջ որպես խթան առաջարկել են ընդլայնել Nvidia-ի չիպերի ձեռքբերման թույլտվությունը: Այն տվյալների կենտրոնը, որի համար նախատեսված էին այդ չիպերը, անցյալ ամիս բացվեց Հրազդանում, և մենք լուսաբանել էինք այն՝ առանց գիտակցելու դրա իրական նպատակը։
Մեր կյանքի և տնտեսական միջավայրի՝ աշխարհում ընդունված կարևորագույն և աքսիոմատիկ ճշմարտությունն է՝ սեփականության իրավունքը հիմնարար է, հետևապես՝ այն երկրներում, որտեղ սեփականության իրավունքի պաշտպանությունը կաղում է, այդտեղ ներդրումները ևս կաղում են, մարդիկ էլ մտածում են պաշտպանական «նավահանգիստներ» ստեղծել՝ այնտեղ բիզնես դնել, ապա հետ գալ, որ կարողանան քիչ թե շատ պաշտպանել իրենց իրավունքները։
ԱՄՆ-ն օգտագործել է Nvidia-ի չիպերի խոստումը՝ հայ-ադրբեջանական խաղաղության գործարքը կնքելու համար. այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ) սեպտեմբերի 4-ին՝ հղում անելով բանակցություններին մասնակցած անձանց:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը միջազգայնագետ, «Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի» ղեկավար Սուրեն Սարգսյանն է:
Թուրք-արևմտյան մեծ փորձառություն ունեցող երկու հմուտ փորձագետներ «Կարնեգի միջազգային խաղաղության հիմնադրամի» կայքում հանդես են գալիս «Հաջորդ քայլերը դեպի խաղաղություն Հայաստանում կայացած ընտրություններից հետո» խորագրով ծրագրային հոդվածով։
Նիկոլ Փաշինյանն ապրիլի 17-ին ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ՏՏ գործարարների պատվիրակությանը՝ NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին, Integra Technologies ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Զավեն Ակիանին և Service Titan ընկերության նախագահ Վահե Կուզոյանին: Զրուցակիցները քննարկել են նշված ընկերությունների՝ Հայաստանում իրականացվող և նախատեսվող ընթացիկ ծրագրերը։
ԱՄՆ-ում տեղակայված արհեստական բանականության (ԱԲ) ամպային տեխնոլոգիաների և ենթակառուցվածքների Firebird ընկերությունը հայտարարեց իր ԱԲ գերհամակարգչային մեգանախագծի երկրորդ փուլի մասին՝ ստանալով ԱՄՆ արտահանման լիցենզավորման և կարգավորող մարմինների հաստատումը Հայաստանին լրացուցիչ 41,000 NVIDIA GB300 գրաֆիկական պրոցեսորների (GPU) վաճառքի և մատակարարման համար։
Ապրիլի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց իր կողմից խոստացված առևտրային տարիֆների ուժի մեջ մտնելու հրամանի մասին, որն ավելի հայտնի է՝ որպես «փոխադարձ տարիֆներ»:
Ամերիկյան չիպեր արտադրող Nvidia ընկերության բաժնետոմսերը հունվարի 27-ին արձանագրել են պատմական անկում՝ կորցնելով իրենց արժեքի մոտ 18 տոկոսը։