Իրանը պատրաստ է հարվածներ հասցնել ոչ միայն Հորմուզի նեղուցում, այլև Պարսից ծոցից նավթի մատակարարման այլ ծովային ուղիներով շարժվող տանկերներին, եթե տարածաշրջանի երկրները աջակցեն Թեհրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին։ Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային՝ փոխանցում է IRNA-ն։
Տևական ժամանակ է՝ Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի Հովտաշատ, ժողովրդին ավելի հայտնի՝ Մեյմանդար բնակավայրի Պարույր Սևակ փողոցի բնակիչներն իրենց զգում են ոչ թե 21-րդ դարի բնակիչներ, այլ քարե դարի։ Պատճառը մոտ 250-ից ավելի բնակիչների նկատմամբ ոչ սրտացավ մոտեցումն է պատասխանատուների կողմից։
Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը Ադրբեջանի և Ուզբեկստանի միջպետական խորհրդի երրորդ նիստում հայտարարել է, որ Ադրբեջանի, Հայաստանի և ԱՄՆ առաջնորդների՝ անցյալ տարվա օգոստոսին Վաշինգտոնում կայացած պատմական հանդիպումն ու Համատեղ հռչակագրի ստորագրումը գնահատում է որպես Ադրբեջանի նախագահի անձնական դիվանագիտության «փայլուն հաղթանակ»։
Հունական Սուպերլիգայի նոր մրցաշրջանի մեկնարկային տուրում Պիրեյի «Օլիմպիակոսը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով բարդ հաղթանակ է տարել «Ատրոմիտոսի» նկատմամբ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանել է Starlink համակարգը Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու նպատակով օգտագործելու գաղափարը։
Իրանը հրավեր է ստացել միանալու «Մեքքայի համաձայնագրին»
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկրում վառելիքի շուկայում առկա ոչ բոլոր խնդիրներն են դեռևս լուծվել, սակայն դրանց ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում։ Նրա խոսքով՝ իրավիճակը գտնվում է կառավարության վերահսկողության ներքո։
Օգոստոսի 23-ին ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը):
Ուկրաինական «Новости.live պորտալի փոխանցմամբ՝ Վլադիմիր Զելենսկին ուկրաինական լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոստովանել է, որ Զինված ուժերի կարիքների համար պետբյուջեում առկա է 27 միլիարդ դոլարի դեֆիցիտ։
Ճապոնիայում արջը հարձակվել է օտարերկրյա զբոսաշրջիկի վրա։ Միջադեպը տեղի է ունեցել Հոնսյու կղզու Տովադա լճի հարակից դիտակետում։
Այս վիճակը համակարգային խորը ճգնաժամի հետևանք է` փորձառու կադրերը վերջին տարիներին հետևողականորեն հեռացվեցին բանակից, չեզոքացվեց բանակի հոգևոր առաջնորդության (գնդերեցների) կարևորագույն ինստիտուտը, որը տասնամյակներ շարունակ էական դեր է խաղացել զինվորների հոգևոր-բարոյական նկարագրի ձևավորման, ներանձնային և միջանձնային կոնֆլիկտների մեղմման գործում։ Նրանց աշխատանքից ազատումը զինվորներին զրկեց հոգևոր աջակցության և ծանր պահերին ապավեն գտնելու կարևոր օղակից, ինչը նպաստում արատավոր բարքերի արմատավորմանը։
Այն, ինչ կատարվում է ՀՀ Զինված ուժերում, քաղաքական է ու պետական կառավարման հարց․ գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ մանուկյանը։
Ամեն անգամ խուսափում եմ գերիների թեմայից, որովհետև այն շատ ծանր ու ցավեցնող թեմա է ինձ համար: Խուսափում եմ, որովհետև նրանց մեջ է նաև ինձ շատ հարազատ մարդ՝ Պարոն Բաբայանը/ Դավիթ Կլիմի Բաբայանը: Մեկն ով Արցախի ԱԳՆ լինելուց բացի (ու մնացած բոլոր պաշտոններից զատ, որոնք նա զբաղեցրել է տասնամյակների ընթացքում), առաջին հերթին լավ, մարդկային բարձրագույն արժեքներով/ որակներով օժտված ՄԱՐԴ է: Առանց մի գրամ չափազանցնելու՝ Նա իմ ճանաչած ամենաարդար, ամենապարկեշտ ու ամենահայրենասեր մարդկանցից մեկն է: Նա իմ ճանաչած ամենախելացի/ ամեասառն ու կշռադատված դիվանագետներից/ քաղաքագետներից/ վերլուծաբաններից, ամենաազգային-պետական մտածողությամբ/ արժեքային համակարգով քաղաքական գործիչներից մեկն է, եթե ոչ` ամենան:
Օգոստոսի 18-ին, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Էրբիլի իշխանություններին կոչ է արել զգուշություն պահպանել և թույլ չտալ Իրաքյան Քուրդիստանում տեղի ունեցած վերջին հարձակումն օգտագործել Թեհրանի հետ հարաբերությունների վատթարացման համար: Նրա խոսքով՝ միջադեպը կարող էր կազմակերպվել հարևանների միջև կոնֆլիկտ հրահրելու հաշվարկով:
Մինչ տարածաշրջանում շարունակվում են հաղորդակցությունների ապաշրջափակման և TRIPP-ի հեռանկարների շուրջ քննարկումները, Վրաստանը հետևողականորեն արդիականացնում է արդեն իսկ գործող հյուսիսային երթուղին։Ստեփանծմինդա-Գվելեթի հատվածում, ըստ էության, նոր ճանապարհ է կառուցվում։ Նախագծի առանցքային օբյեկտը երկկիլոմետրանոց կամուրջն է, որը դառնալու է ամենաերկարը Վրաստանում։ Այն Ստեփանծմինդան կապելու է Դարյալի նոր թունելի հարակից հատվածի հետ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսին իրականացրել է ավելի քան 1 հազար արժեթղթային գործարք՝ ընդհանուր $78,1 մլն-ից մինչև $263,1 մլն ծավալով։ Այդ մասին վկայում է ԱՄՆ Կառավարական էթիկայի գրասենյակի հրապարակած ֆինանսական հայտարարագիրը, գրում է Bloomberg գործակալությունը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ռուսաստանի կազմում Չեչենական Հանրապետության առաջին նախագահ Ախմատ Կադիրովի ծննդյան 75-ամյակի առթիվ, հարգանքի տուրք է մատուցել նրա հիշատակին՝ հայտարարելով, որ նա ամեն ինչ արեց խաղաղությունն ու անդորրը հանրապետություն վերադարձնելու համար։
Ռուսաստանի զինված ուժերը մեկ օրվա ընթացքում հարվածներ են հասցրել Ուկրաինայի էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների, ՀՕՊ ռադիոլոկացիոն կայանի, ինչպես նաև ուկրաինական ԱԹՍ-ների և դրանց բաղադրիչների պահեստավորման վայրերի ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Օգոստոսի 23-ին Ղազախստանում սկսվել է միապալատ խորհրդարանի՝ քուրուլթայի ընտրության քվեարկությունը։ Սրանք առաջին խորհրդարանական ընտրություններն են՝ հուլիսի 1-ին նոր սահմանադրության ուժի մեջ մտնելուց ի վեր։
Հուլիսի կեսերին շուկաներից մեկում ձմերուկ վաճառող Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի բնակիչ Արման Քալաշյանի և, այսպես կոչված, բլոգեր Արամ Ավետիսյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո ձմերուկ վաճառող քաղաքացու նկատմամբ քրեական վարույթ էր նախաձեռնվել՝ խուլիգանության հատկանիշներով։
Իրանի խորհրդարանի պատգամավոր Հոսեյն Ալի Հաջի Դելիջանին հայտարարել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները պետք է փոխհատուցեն Իրանին հասցված վնասը, իսկ որպես փոխհատուցում հեռանկարում կարող են նրան տրամադրել իրենց տարածքը, հայտնում է Pars Today-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կանադան ուզում է «օգտվել նահանգի կարգավիճակի առավելություններից՝ նահանգ չդառնալով»՝ երկու երկրների միջև առևտրային բանակցությունների տապալումից հետո։
1990 թվականի օգոստոսի 23-ին, բարդագույն պայմաններում, Հայաստանի Գերագույն խորհուրդը հռչակեց մեր անկախ պետականության ստեղծման գործընթացի մեկնարկը։
1988-ի շարժումը, որն իր շուրջ համախմբեց ամբողջ հայ ժողովրդին, իր քաղաքական մարմնավորումը ստացավ հենց այս Հռչակագրում։ Այն դարձավ համազգային կոնսենսուսի արձանագրություն, դարձավ հիմք, որի վրա կառուցվեց մեր Երրորդ Հանրապետությունը։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկիրը վարում է «լայնածավալ տնտեսական պատերազմ և անվտանգային ոլորտում պատերազմ», սակայն, չնայած ճնշմանը և ճգնաժամերին, պահպանում է ուժն ու միասնությունը, հաղորդում է Mehr-ը։
Վրաստանի պետական էլեկտրահամակարգի տվյալներով՝ այս տարվա 7 ամսում արտահանվել է 235.76 միլիոն կվտ/ժ էլեկտրաէներգիա, որից 66.7 միլիոնը բաժին է ընկնում Ադրբեջանին, իսկ 169 միլիոն կվտ/ժ-ի արտահանումն իրականացվել է Թուրքիա։
ՆԱՏՕ-ի և Եվրամիության երկրները փորձում են նախապես հրապարակայնորեն «ազատվել պատասխանատվությունից» Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու համար։ Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
«Զվարթնոց» օդանավակայանում 3 չվերթ չեղարկվել է, իսկ ժամանող ևս 12 չվերթ ուշանում է: Զվարթնոց օդանավակայանի չվերթների ցանկի տվյալների համաձայն՝ չեղարկվել է «NovAir» ավիաընկերության ներքին չվերթը Կապան–Երևան երթուղով, ինչպս նաև՝ երկու միջազգային չվերթեր՝ «Flyone» ավիաընկերության Հերակլիոն (Կրետե)–Երևան և «Shirak Avia» ավիաընկերության Մոսկվա–Երևան չվերթները: Հաղորդում է Փաստինֆոն։
Չպետք է կառավարության ծրագրի քննարկումը վերածել կառավարության ծրագրի համատեղ խմբագրման արդյունքում լեգիտիմացման։ Աշխարհում չկա իշխանության ձգտող որևէ երկրի որևէ խորհրդարանական ընդդիմություն, որի առաջ այլ խնդիր է դրված՝ բացի իշխանության քաղաքական ծրագրի սննկացումից:
Օգոստոսի 22-ին՝ ժամը 21։29-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Գոշ բնակավայրի Մխիթար Գոշ փողոցի տներից մեկի մոտակայքում քաղաքացին ընկել է Գետիկ գետը։