2020թ. 44-օրյա պատերազմի 4-րդ տարելիցի օրը՝ սեպտեմբերի 27-ին, Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանն Աջափնյակ վարչական շրջանում մասնակցել է մատուռի բացման, օծման արարողությանը և հայտարարել.
«Առաջարկվում է Ադրբեջանի կողմից Հայաստան մուտքի հնարավորություն տալ ադրբեջանական տրանսպորտային միջոցներին Տավուշի Կայան, Գեղարքունիքի Սոթք, Սյունիքի Կոռնիձոր և Նռնաձոր, նաև՝ Արարատի Երասխ բնակավայրերի մոտակայքում։ Երկու նոր անցակետ է նախատեսվում Թուրքիայի հետ սահմանին՝ Մարգարայի և Ախուրիկի մոտակայքում։ Փաստորեն, դա ոչ թե մեր գլխավոր ճանապարհի՝ Հյուսիս-Հարավի հետ կապ ունի, այլ Ադրբեջանից Թուրքիա հասնելու չորս նոր ուղիների հանրագումարն է»։
Հայաստանում ստեղծված իրավիճակից ելքի, որպես դրա առաջնային նախապայման՝ իշխանափոխության մասին քննարկումները, անկախ դիտանկյունների տարբերությունից, հանգում են առաջնորդի անձի խնդրին: Քաղաքական դիսկուրսը հիմնականում ծավալվում է «Ո՞վ կարող է գլխավորել ընդդիմադիր պայքարը», «Ո՞վ է ի վիճակի համախմբելու հասարակությանը», «Ո՞վ կարող է փոխարինել Նիկոլ Փաշինյանին» և նմանատիպ այլ հարցերի առաջադրման ու պատասխաններ չգտնելու կամ գտնված պատասխաններով չգոհանալու տիրույթում:
Ինժեներասակրավորային վաշտի կացարանը, որտեղ ըստ դատախազության հաղորդագրության՝ 22 զինծառայողներ են եղել, 21-ը՝ ժամկետայիններ և մեկ սպա, ավելի է թեժացրել հանրության կրքերը՝ հատկապես բանակի բարեփոխումների մասին իշխանությունների տարատեսակ հայտարարությունների համատեքստում: