Վրաստանի խորհրդարանի իրականացրած օրենսդրական փոփոխություններով՝ օտարերկրացու հետ «կեղծ (ֆիկտիվ) ամուսնությունը» դառնում է պատժելի։
«Մանչեսթեր Յունայթեդի» և Հարավային Կորեայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Պակ Ջի Սունը կգլխավորի Մշակույթի, սպորտի և տուրիզմի նախարարության՝ Հարավային Կորեայի ֆուտբոլի անհապաղ բարեփոխումների կոմիտեն՝ 2026 թվականի Աշխարհի առաջնությունից ազգային հավաքականի դուրս մնալուց հետո, ըստ Korea JoongAng Daily-ի։
Եվրոպական միության ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը հայտարարել է, որ Երևանում, Բաքվում և Անկարայում անցկացված բարձր մակարդակի բանակցությունները տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման շուրջ համագործակցությունը նոր փուլ են բարձրացրել։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը տեղական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում անդրադարձել է թուրք-ամերիկյան հարաբերություններին և ԱՄՆ Կոնգրեսի կողմից Թուրքիայի դեմ կիրառվող «CAATSA» պատժամիջոցների խնդրին։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ընթացքում շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին աջակցության համար և հանդես է եկել Մոսկվայի ու Թեհրանի ռազմավարական համագործակցության արագացման օգտին, հայտնում է Իրանի նախագահի մամուլի ծառայությունը։
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել սեպտեմբերի 10–13-ը Հայաստանում անցկացվելիք «Tour of Armenia» հեծանվավազքի միջազգային պրոֆեսիոնալ մրցաշարի կազմակերպման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Էջմիածնի Պռոշյան փողոցի բնակիչ 59-ամյա մի տղամարդ ապօրինի աճեցնում է կանեփ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից: Հունիսի 26-ին ստուգման նպատակով համայնքային ոստիկաններն այցելեցին տղամարդուն և բակում, ակնհայտ տեսանելի մասում, նկատեցին մշակված կանեփի բույսեր։ Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Նույն օրը կատարված զննությամբ իրավապահները տղամարդու […]
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Բելառուսի Անկախության օրվա կապակցությամբ:
ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ, հայտնում է Press TV-ն։
Ընթացիկ տարվա մարտի 2-ից հուլիսի 3-ը Լիբանանի վրա իսրայելական օդային հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4301-ի:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ Տիգրան Աբրահամյանն է:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը:
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել է, որ Իրանի վախճանված գերագույն առաջնորդի հրաժեշտի արարողությաննարդեն ժամանել են ավելի քան 50 պաշտոնական պատվիրակություններ։
Հանգստի սեզոնը մեկնարկել է, իսկ Սևանա լճում տրվել է լողասեզոնի մեկնարկը։ Հուլիսի 1-ից ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության ջրային վաշտն ու ջրային փրկարարները Սևանա լճում և առափնյա հատվածներում անցել են ուժեղացված ծառայության, հայտնում են ՆԳՆ-ից։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել է, որ խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և շնորհավորել նրան հուլիսի 4-ին նշվող Ամերիկայի անկախության 250-ամյակի առթիվ:
Հայաստանի կառավարությունն օրերս կայացած նիստում հավանություն է տվել ՕՊԵԿ-ի զարգացման հիմնադրամի հետ 80 մլն եվրոյի չափով վարկ ներգրավելու մասին համաձայնագրի ստորագրմանը:
Այսօր հրավիրված դատավորների ընդհանուր ժողովը Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամներ է ընտրել:
Հունիսի 30-ից ուժի մեջ մտած որոշման համաձայն՝ Վրաստանից և ԱՊՀ երկրներից բեռնատար ավտոմեքենաների վարորդները կկարողանան Ռուսաստանում մնալ 180 օր։
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Թեհրանում հանդիպել է Իրաքի Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրառում է արել Նեչիրվան Բարզանին:
Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հայտարարել է, որ շիական «Հըզբոլլահ» կազմակերպությունը զբաղվում է կառավարությանը տապալելու հրահրմամբ՝ նպատակ ունենալով ձախողել Իսրայելի հետ համաձայնագրի կատարումը։ Նա դատապարտել է շարժման՝ փողոցային բողոքի ցույցերի կոչերը։
Նրանք քննարկել են Թուրքիայի և Իտալիայի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ձևավորվելիք Ազգային ժողովի նախագահի պաշտոնում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Ռուբեն Ռուբինյանն ընտրվելու դեպքում չի շարունակի լինել Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց Ռուբեն Ռուբինյանը։
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը Թեհրան կատարած այցի ընթացքում հանդիպում է ունեցել Իրանի ղեկավարության հետ։
Թեհրանի Էնգելաբ հրապարակում, ի հիշատակ Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի, բարձրացված բռունցքի տեսքով հուշարձան են կանգնեցրել։ Դրա մասին հայտնում է ТАСС գործակալության թղթակիցը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Իսրայելի վարչապտ Բենյամին Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվել են մոտ ժամանակում հանդիպել ԱՄՆ-ում, հայտնում է Axios-ի լրագրող Բարակ Ռավիդը։
ՄԱԿ-ում Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպությունը (CSI) կոչ է անում փաստահավաք առաքելություն իրականացնել՝ Լեռնային Ղարաբաղում քրիստոնեական մշակութային ժառանգության ոչնչացումից հետո:
Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է «Վիճակախաղերի, ազարտային և շահումով խաղերի կազմակերպման մասին» Վրաստանի օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանը քննարկում են Հայաստանի շուրջ սեղմվող արտաքին քաղաքական օղակը, ԵԱՏՄ-ԵՄ կեղծ երկընտրանքը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Երևան, ՌԴ-ի հետ հարաբերություններում խորացող ճգնաժամը, և այլն։
Փաստաբանական խումբն իր մտահոգություններն է հայտնում Գագիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի անդամների նկատմամբ իրականացվող քաղաքական նպատակներով հետապնդումների մասին, որոնք նոր թափ են ստացել ՀՀ ԱԺ հերթական ընտրություններից ընդամենը 2 օր առաջ և շարունակվում են առ այսօր։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են ենթադրյալ հանցավոր խմբի անդամների ինքնությունները, նրանց քանակն ու աշխատանքային գրաֆիկը։