«Ավտորիտարիզմն ահագնանում է, թիրախային ձերբակալություններ են տեղի ունենում, բոլոր ուղղություններով են աշխատում։ Մտքի գործիչների կամ կուսակցությունների ղեկավարների են ձերբակալում՝ Չալաբյան, Թևանյան։ Պարզ է, որ կաթվածահար են անում միանգամից մի քանի քաղաքական ինստիտուտներ, և որքան էլ այդ քաղաքական ուժերում այլ գործիչներ կան, այնուամենայնիվ, առաջնորդի կամ առաջատարի դերակատարությունը միանգամայն այլ է»,- ասաց Սուրեն Սուրենյանցը:
Նիկոլ Փաշինյանը «նոր սեպտեմբերյան պատերազմի» և Ազգային ժողովում սահմանադրական մեծամասնություն ստանալու անհրաժեշտության մասին իր այս վերջին օրերի հայտարարություններով «բացահայտում է իր իշխանության վերարտադրման դիվային մոտիվը»։ 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման կարծիք հայտնեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Վաշինգտոնում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումից հետո հրապարակված ԹՐԻՓՓ նախագիծն իրականում սահմանափակում է Հայաստանի իրավազորությունն ու ինքնիշխանությունը, որը փորձել են քողարկել՝ գրեթե յուրաքանչյուր պարբերության մեջ «ինքնիշխանություն», «տարածքային ամբողջականություն», «իրավազորություն» տերմիններն օգտագործելով։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
«Հասել ենք այն աստիճանի, որ Հայաստանի ղեկավարը չի հասկանում, օրինակ, 30-ականների և 50-ականների Խորհրդային Միության քաղաքական համակարգի առանձնահատկությունները։ 30-ականներին գործ ունեինք ամբողջատիրական պետության հետ, որտեղ որևէ տեսակետ արտահայտելը հետապնդվում էր։ Ցեղասպանության թեմայի վերաբացումը տեղի ունեցավ «ձնհալի» օրոք՝ նախախրուշչովյան և խրուշչովյան շրջափուլում»,- ամփոփեց Սուրեն Սուրենյանցը:
«Ռուսաստանը ցանկություն և ռեսուրս չունի իր վրա վերցնելու մի շարք երկրների տնտեսական խնդիրների լուծումը, այնպես որ, դա միֆ է՝ հորինված Ռուսաստանի դեմ ճնշումներն արդարացնելու նպատակով»,- ասաց քաղաքագետը։