Բելգորոդի մարզում խոշոր ահաբեկչություն է կանխվել, որը պետք է իրականացներ տեղի բնակիչներից մեկը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը։
Եթե դեպքը 2024թ. է տեղի ունեցել, վարույթը ինչո՞ւ են հիմա հարուցել` ընտրություններից առաջ. փաստաբան
Նյու Յորքի Սթեյթեն Այլենդ կղզու նավանորոգարանի չոր դոկում բռնկված հրդեհի և դրան հաջորդած պայթյունի հետևանքով 1 մարդ զոհվել է, ևս ավելի քան 30-ը՝ վիրավորվել (այդ թվում՝ տասնյակից ավելի հրշեջներ): Այս մասին հայտնում է NBC News-ը։
Դեռևս շարունակվում են արտասահմանյան հեռախոսահամարներով ՀՀ ՆԳՆ-ի և պետական այլ գերատեսչությունների անունից ֆիշինգային հղումներ պարունակող հաղորդագրությունների տարածումը։ Այս մասին կրկին զգուշացում է տարածել Կիբեռոստիկանությունը։
Ռուսաստանի իրավապահները միջազգային հետախուզում են հայտարարել Գարի Կասպարովի նկատմամբ, ով ավելի վաղ հեռակա կարգով կալանավորվել էր ահաբեկչության արդարացման և «օտարերկրյա գործակալի» գործունեության կարգը երկու անգամ խախտելու մեղադրանքով։ Այս մասին նշված է գործի նյութերում, որոնք հայտնվել են «ՏԱՍՍ» գործակալության տրամադրության տակ։
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ լիբանանցի շտապօգնության 6 աշխատակիցներ են զոհվել Լիբանանի հարավում Իսրայելի կողմից 24 ժամվա ընթացքում հասցված երկու հարվածների հետևանքով:
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին տեղեկացրել է Պակիստանի միջնորդությամբ ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընթացքի մասին՝ նշելով, որ ԱՄՆ-ի անբարեխղճությունը խոչընդոտում է առաջընթացին, հայտնում է Mehr։
#ՀԻՄԱ. ԴԱՏԱՐԱՆԸ ՔՆՆՈՒՄ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ. #ՈՒՂԻՂ
Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստվում են նոր ռազմական հարվածներ հասցնել Իրանին։ Այս մասին հայտնում է CBS News» հեռուստաալիքը՝ հղում անելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում ընթացող քննարկումներին ծանոթ աղբյուրներին, հայտնում է Ինտերֆակսը։
Լուգանսկի Հանրապետության Ստարոբելսկ քաղաքի քոլեջի հանրակացարանի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման զոհերի թիվը հասել է 10-ի: Այս մասին հայտնել է Հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը։
Մայիսի 22-ին, ժամը 23:52-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարմարիկ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ ԵՄ-ն, Հայաստանի վերաբերյալ ռուսական «ֆեյքերի» մասին պնդումներ անելու փոխարեն, ավելի լավ է դիտի հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսանյութը։ Այս մասին նա գրել է իր տելեգրամյան ալիքում։
Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի վերանայման համաժողովը երրորդ անգամ անընդմեջ ավարտվել է առանց ամփոփիչ փաստաթղթի՝ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների գործողությունների պատճառով։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը։
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանըը գրում է. «Հունիսի 7-ի ընտրությունների վերաբերյալ IRI-ի ու Գելափի իրականացրած հետազոտությունների արդյունքները ուսումնասիրելիս երկու հանգամանքի վրա հատուկ ուշադրություն պետք է դարձնել»:
Իրանի և ԱՄՆ-ի միջև մի շարք վիճելի հարցերի շուրջ առաջընթաց է գրանցվել, սակայն համաձայնություն չի ձեռք բերվի առանց բոլոր տարաձայնությունների կարգավորման։ Այս մասին հայտնել է Tasnim գործակալությունը՝ հղում անելով իրանական բանակցային թիմին մոտ կանգնած աղբյուրին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Արագածոտնի թեմում կրկին միասնական աղոթքի էին համախմբվել հոգևոր սպասավորներն ու հավատավոր ժողովուրդը՝ իրենց սրտի խոսքն ու աղոթքը առ Աստված բարձրացնելու։
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 366 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 369 դրամ:
Պակիստանի բանակի գլխավոր շտաբի պետ Ասիմ Մունիրը նախօրեին Թեհրանում բանակցություններ է վարել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ, հաղորդել են Իրանի պետական լրատվամիջոցները։
Չինաստանի հյուսիսում գտնվող Շանսի նահանգի Ցինյուան գավառի ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 82-ի։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Ռոսպոտրեբնադզորը հայտնաբերել է Հայաստանի Հանրապետության արտադրության անորակ ալկոհոլային արտադրանք, դրա իրացումը ՌԴ-ում կասեցվել է։ Այս մասին գրված է Ռոսպոտրեբնադզորի պաշտոնական էջում։
Օդի ջերմաստիճանը մայիսի 23-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ իշխանության մարտավարությունն ի սկզբանե պարզ էր ու կանխատեսելի` բռնաճնշումներ, կալանավորումներ և ագրեսիվ հռետորաբանություն:
«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը ձերբակալվել է։ Այս մասին հայտնել են կուսակցությունից։
Ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան այս մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Մադրիդի «Ռեալից», հաղորդում է իսպանական ակումբի կայքը։
Այն օտարերկրացիները, որոնք ցանկանում են փոխել իրենց ներգաղթային կարգավիճակը Միացյալ Նահանգներում՝ գրին քարտ ստանալու համար, ստիպված կլինեն դա անել երկրից դուրս՝ Պետքարտուղարության միջոցով, ուրբաթ օրը հայտնել է ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությունը, հաղորդում է Reuters գործակալությունը։
Այսպիսով, պատասխանատու կերպով հայտարարում եմ՝ այս հոլովակը ոչ մի «Մատրյոշկա» գործողություն չէր կարող հորինել։ Եվ պետք չէ էքստազի մեջ ընկնել իբր թե կիրառված արհեստական բանականության տեխնոլոգիաների կամ բոտ-ցանցերի մասին պատմություններից։
Հեղուկացված բնական գազով բեռնված կատարական երրորդ լցանավն է անցնում Հորմուզի նեղուցով և ուղևորվում դեպի Չինաստան, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։
Իրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել «օպտիմալացնել» վառելիքի սպառումը՝ ԱՄՆ-ի հետ հակամարտության պատճառով, հայտարարել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Պակնեժադ։
Հունգարիայի պաշտոնական տեղեկագրում ուրբաթ կեսօրին հրապարակվել է կառավարության որոշումը՝ Ուկրաինայից ստացվող որոշ տեսակի գյուղատնտեսական մթերքների փոխադրմանն առնչվող միջոցառումների մասին, հաղորդում է Telex-ը։
Գերմանական ֆուտբոլի լեգենդ, 2014 թվականի Աշխարհի չեմպիոն Լուկաս Պոդոլսկին 40 տարեկանում ավարտում է ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան։