ՀՀ-ն փոխել է աշխարհագրական դիրքը, շնորհավորում եմ․ Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունը կարողացել է հուսահատ ընկալվող աշխարհագրական դիրքը փոխարինել ու դարձնել հուսավառ։ Այսօր «Երևանյան երկխոսություն» համաժողովի բացման խոսքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Բրա խոսքով՝ նախկինում թե հենց Հայաստանում, թե արտերկրում տարածված էր պատկերացում, որ ՀՀ-ն բարդ և խնդրահարույց աշխարհագրական դիրքում է՝ ունենալով խնդրահարույց հարևանություն և հետևաբար այդ հարևանությունից բխող գոյաբանական ռիսկեր։ Փաշինյանի խոսքով՝ այսօր արդեն Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքը խնդրահարույց չի ընկալվում։
«Հայաստանի Հանրապետությունով է անցնում Արևելքը Արևմուտքին և հակառակ ուղղությամբ կապող ամենակարճ ճանապարհը, և այս ընկալումը իր հետ բերում է բոլորովին նոր պատկեր»,- հայտարարեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ հենց այս դիտանկյան վրա են կառուցվում ՀՀ ռազմավարությունները, որոնք մեր երկիրը որդեգրել է, և այստեղ առանցքային երկու նախագծեր են՝ «Խաղաղության խաչմերուկ» և «Թրամփի ուղի»։

Փաշինյանը պնդեց, որ ՀՀ-ն այսօր գնում է աշխարհագրական դիրքը բացառիկ առավելության վերածելու ճանապարհով։

«Մեր օրինակը, կարծում եմ, շատ կարևոր է, թե ինչպես երկիրը՝ առանց նոր հանքեր բացահայտելու, կարող է 0 էներգետիկ ռեսուրսներով երկրից վերածվել անսահմանափակ էներգետիկ ռեսուրսներ ունեցող երկրի, ինչպես կարող է հուսահատ աշխարհագրական դիրքը փոխարինել հուսավառ աշխարհագրական դիրքով, որն, ըստ էության, առանցքային նշանակություն կունենա երկրի կայունության, խաղաղության, զարգացման ու անվտանգության համար»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այսօր Հայաստանը հենց այդ ճանապարհով է գնում։

«Ուզում եմ ՀՀ բոլոր քաղաքացիներին շնորհավորել Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքի փոփոխության առիթով»,- ելույթի ավարտին հայտարարեց Փաշինյանը։

Նա նաև հավելեց՝ ասել, որ ՀՀ-ով է անցնում Արևելք-Արևմուտք ամենակարճ ճանապարհը, նշանակում է ասել, որ Ադրբեջանով և Թուրքիայով է անցնում Արևելք-Արևմուտք ամենակարճ ճանապարհը։

«Մենք այսօր մեր երկրի սահմանները տեսնում ենք ոչ միայն և ոչ այնքան բաժանարար, մենք տեսնում ենք սահմանները նաև միացնելու, համախմբելու հատկությամբ, երբ մեր տարածաշրջանի երկրները կկարողանան միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անձեռնմխելիությունն ու իրավազորությունը հարգելով՝ այնպիսի համագործակցություն հաստատել, որ խաղաղությունը ոչ միայն ձեռնտու կլինի բոլորին, այլև կենսական կլինի բոլոր համար»,- ասաց Փաշինյանը։

Նա վստահ է, որ խաղաղությունը կդառնա այն հիմնական երաշխավորը, որ ապահովում է ներդրումներ, եկամուտներ, կայունություն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031