Ֆինլանդիայի նախագահը անսպասելի հայտարարություն է արել Ուկրաինայի վերաբերյալ

Եվրոպային Ուկրաինան անհրաժեշտ է՝ Ռուսաստանին զսպելու համար, հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը Helsingin Sanomat-ին տված հարցազրույցում։

«Եվրոպան Ուկրաինայի կարիքն ունի՝ Ռուսաստանին զսպելու համար, քանի որ նույնիսկ պատերազմի ավարտից հետո ռուսական սպառնալիքը չի վերանա: Մենք կշահեինք, եթե Ուկրաինան անդամակցեր և՛ ԵՄ-ին, և՛ ՆԱՏՕ-ին»,- հավելել է Ստուբը:

Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը բազմիցս նշել է, որ Մոսկվան մտադրություն չունի հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա, սակայն արևմտյան քաղաքական գործիչները պարբերաբար վախեցնում են իրենց բնակչությանը ռուսական երևակայական սպառնալիքով՝ ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելու համար, գրում է РИА Новости-ն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031