Ալիևն ամեն ինչ արեց՝ Փաշինյանին հիշեցնելու, որ, ի տարբերություն Եվրոպական համայնքի, ինքը չի մոռացել և առավել ևս չի փակել կոնֆլիկտի էջն ու դրանից բխող uպառնալիքները. Տիգրան Աբրահամյան

Ալիևն ամեն ինչ արեց՝ Փաշինյանին հիշեցնելու, որ, ի տարբերություն Եվրոպական համայնքի, ինքը չի մոռացել և առավել ևս չի փակել կոնֆլիկտի էջն ու դրանից բխող սպառնալիքները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ալիևը Երևանում կայացած Եվրոպական համայնքի գագաթնաժողովում փորձեց հիշեցնել, որ «խաղաղության» տերն Ադրբեջանն է, իսկ դրա հետագա ընթացքը՝ բացառապես իր կամքից է կախված։

Բաքվի հիշատակումները անջատողականության և ռազմական հանցագործությունների մասին նաև ամրագրումն էին բանի, որ Ադրբեջանը հետ չի կանգնել իր ագրեսիվ քաղաքականությունից, և Հայաստանի դեմ կիրառվող գործիքները շարունակում են մնալ օրակարգում։

Ավելին, Ալիևն ամեն ինչ արեց՝ Փաշինյանին հիշեցնելու, որ, ի տարբերություն Եվրոպական համայնքի, ինքը չի մոռացել և առավել ևս չի փակել կոնֆլիկտի էջն ու դրանից բխող սպառնալիքները»,- գրել է Աբրահամյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031