«Երևանում ունենք օդի աղտոտվածության շատ լուրջ խնդիր, որոնք գալիս են երեք հարուցիչներից. դրանք շահագործվող հանքերն են, որոնք, գրեթե 100 տոկոսով վստահ եմ, փոշու որսիչ կայաններ չունեն: Երկրորդը շինարարությունն է, որն արդեն Երևանում շատ մեծ ծավալների է: Նախորդ տարի 4000-ից ավելի շինթույլտվություն է տրվել միայն Երևանում, և պարտավոր ենք ճիշտ բանաձևը գտնել և խնդիրը լուծել, որպեսզի փոշու հետ կապված իրավիճակը լինի նվազագույնը կառավարելի»։
Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն տվեց Կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն մեջ որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ անելու որոշման նախագծին։