Ապրիլի 9-ին տեղեկություն տարածվեց, որ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբաևի գլխավորած պատվիրակությանը, և այդ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ուղիղ ավիաչվերթերի վերականգնման հեռանկարները՝ շեշտելով, որ այդ քայլը կարող է էականորեն նպաստել մարդկանց միջև շփումների ակտիվացմանը, զբոսաշրջության զարգացմանը և գործարար կապերի ընդլայնմանը։
Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալել է Ջորջթաունի համալսարանի մագիստրոսական ծրագրի մի խումբ ուսանողների, ովքեր «Nexus» ծրագրի շրջանակում շաբաթներ առաջ եղել են Հայաստանում՝ ծանոթանալու և ուսումնասիրելու ՀՀ–ԱՄՆ հարաբերությունները։
Ռուս-ուկրաինական հակամարտությունը չի կարող լուծվել առանց Ռուսաստանի համար անվտանգության երաշխիքների: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը սկանդալի մեջ է հայտնվել՝ արձակուրդ գնալով Իրանի նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքների ֆոնին, հաղորդում է «Դեյլի Էքսպրես»-ը։
Իսլամաբադում Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները կմեկնարկեն Երևանի ժամանակով 16:00-ից հետո։ Այս մասին հայտնում է Al Hadath հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը առաջատար է Լեհաստանի Կատովիցե քաղաքում ընթացող 2026 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
ԱԱԾ սահմանապահ զորքերի խոհարարը Փաշինյանին հրավիրեց տուն՝ ուղիղ եթերում գովեց նրա ծրագիրը
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Կայա Կալասը հերքել է Եվրոպայի հասցեին հնչող քննադատությունն այն մասին, թե իբր Մերձավոր Արևելքում իրականացվող քայլերը բավարար չեն։ Եվրոպական դիվանագիտության ղեկավարի խոսքերը մեջբերում է dpa գործակալությունը։
Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտ տեղի ունեցած խոշոր վթարից տուժած երեխաների վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։
Խանութների գներն իջեցրեք. Վատ ենք, Ձեր էս քաղաքականությունը շատ վատն է. Քաղաքացիները՝ Փաշինյանին
3 տարի է՝ ատամներս չեմ կարողանում սարքել, դպրոցում եմ աշխատում. Քաղաքացին՝ Փաշինյանին
65 տարեկան եմ, տուն չունեմ, թոշակի բարձրացումն ինձ չի հետաքրքրում. Կարապետյանն է օգնել. Քաղաքացին՝ Փաշինյանին
«Այս գործողությունը վկայում է այն մասին, որ նրանց նպատակն է կանխելու ապրիլի 17-ին վերաքննիչ դատարանի որոշմամբ Դավիթ Մինասյանին ազատ արձակելու հնարավորությունը»:
Արագածոտնի մարզում ՆԳՆ ոստիկանության գվարդիայի և թեթև մարդատար մեքենայի մասնակցությամբ վթարի հետևանքով տուժած բոլոր քաղաքացիներն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։
Իրանական պատվիրակությունը, որը Իսլամաբադ է ժամանել ԱՄՆ-ի հետ բանակցությունների նպատակով, գիշերը հանդիպել է Պակիստանի բանակի հրամանատար Ասիմ Մունիրի հետ։ Այս մասին հայտնում է «Tasnim» գործակալությունը։
Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է հեղուկացված ածխաջրածնային գազի, բենզինի և դիզելային վառելիքի աշտարակների գործունեությունը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։
Սուրբ Հարության տաճարի դռները բացվել են ուխտավորների առջև, որոնք Երուսաղեմ են ժամանել՝ Սուրբ Լույսի իջնելու արարողությանը մասնակցելու համար։
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը վերջերս ՏԱՍՍ գործակալությանը տված մանրամասն հարցազրույցում, մասնավորապես, առարկայական բնութագիր է տվել Հայաստանի Սյունիքի մարզով Արաքսի Հյուսիսային ափով Ադրբեջանի հիմնական տարածքի, Նախիջևանի ինքնավարության և Թուրքիայի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման վաղեմի նախագծին:
Թեմի հոգևորականները, միանձնուհիներն ու հավատավոր համայնքը հավաքվել էին Արագածավան բնակավայրում՝ մասնակցելու համատեղ աղոթքին։
Կադաստրի կոմիտեի նախկին նախագահ Մանուկ Վարդանյանը մեղադրվում է Հայ առաքելական եկեղեցուն պետական սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի հուշարձանները անհատույց սեփականության իրավունքով անհատույց հանձնելու մեջ։ Տեղեկությունը հրապարակված է «Դատալեքս» տեղեկատվական համակարգում։
Հայաստանում ո՛չ հպարտ եմ, ո՛չ դուխով. Ամանորի գիշերը միայն օտարերկրացիներն էին դուխով. Քաղաքացին՝ Փաշինյանին
Արմեն Հովասափյանը գրում է. «Փաշինյանական ցինիզմն ու ամեն գնով PR լինելը շարունակում է մնալ օրվա հրամայական ու հաշվի չի առնվում, թե այդ PR-ն ինչ դեպքի հետ է կապված, կարևորն այդ պահին թեման «ֆռռա»»:
Նիկոլ Փաշինյանը «ուրախ ավտոբուսից» դիմում է վարորդներին, թե Շիրակի մարզում «տխուր իրադարձություն» է տեղի ունեցել, զգույշ վարեք մեքենաները:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն աշխատանքային այցով մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն՝ մասնակցելու Շանհայում կայանալիք՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի (ԴՄԱ) Գործադիր կոմիտեի 61-րդ նիստին:
Artemis II առաքելության Orion մարդատար տիեզերանավը հաջող վայրէջք է կատարել Խաղաղ օվկիանոսում՝ Կալիֆոռնիայի ափերի մոտ՝ ավարտելով 1972 թվականից ի վեր մարդկանց առաջին թռիչքը դեպի Լուսին ու հակառակ ուղղությամբ։
Այն նույն պահին, երբ ԱՄՆ-ի և Իսրայելի միջև Իրանի դեմ պատերազմը, որը երկու շաբաթով կասեցվել է նոր դիվանագիտական բանակցությունների համար, ավելի քան մեկ ամիս է, ինչ ցնցում է համաշխարհային տնտեսությունը, Իրանն ու Չինաստանը օգտվել են հնարավորությունից՝ համաշխարհային ֆինանսական համակարգին ազդող ընդհանուր խնդիրը լուծելու համար, գրում է Al Jazeera-ն։
Գազայի հատվածում Իսրայելի օդային հարվածների հետևանքով վեց մարդ է զոհվել, մի քանիսը վիրավորվել են, հաղորդում է Ալ Ջազիրան՝ հղում անելով պաղեստինյան անկլավի բժշկական աղբյուրներին։
Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը։ Այս մասին հայտնում են Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստեղծած Խաղաղության խորհրդում ֆինանսական ներդրում են կատարել միայն ԱՄԷ-ն և Մարոկկոն։ Այս մասին գրում է «Reuters»-ը։
Խորվաթիայի Օսիյեկ քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի գավաթում Արթուր Դավթյանը հենացատկում գերազանց արդյունք է գրանցել: