Իսլամաբադում ապրիլի 11-ին նախատեսված բանակցություններին իրանական պատվիրակությունը կներկայանա 71 հոգանոց կազմով, հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։
ԱՄՆ ռազմածովային ուժերը որոշել են հանել USS Boise միջուկային սուզանավը, որի վերանորոգումը, ըստ ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարար Ջոն Ֆելանի, արժեցել է մոտ 800 միլիոն դոլար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ Իրանի հետ լավ գործարքի առաջին կետը պետք է լինի միջուկային զենքից հրաժարվելը, չնայած այն տիրապետելու ցանկության բացակայության մասին Թեհրանի բազմիցս արված հայտարարություններին: Այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այսօր Ադրբեջանից Հայաստան է ուղարկվում 15 վագոն (887 տոննա) դիզելային վառելիք:
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ժամանել է Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադ, որտեղ պետք է բանակցություններ կայանան իրանական պատվիրակության հետ։
Ապրիլի 11-ին, ժամը 02։47-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կամարիս բնակավայրում այրվում է անասնագոմ։
Թեհրանը համապատասխանաբար կպատասխանի, եթե Վաշինգտոնը խաբի երկրին Իսլամաբադում կայանալիք բանակցությունների ժամանակ։ Այս մասին ապրիլի 11-ին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
Լիբանանյան և ամերիկյան կողմերը խնդրում են Իսրայելին դադարեցնել «Հեզբոլլահի» ուժերի վրա հարձակումները մինչև Թել Ավիվի և Բեյրութի միջև բանակցությունների մեկնարկը։ Այս մասին ապրիլի 11-ին հայտնել է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
«Վեոլիա Ջուր» ընկերությունում կարծում են, որ հեղեղումների հիմնական պատճառը այն է, որ Երևանի բուռն կառուցապատումը չի ուղեկցվել անձրևատար ցանցի համապատասխան ընդլայնմամբ։
Այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Լոռի մեկնող ՔՊ-ականներով լի ավտոբուսի հետ միաժամանակ նույն երթուղով Լոռի է մեկնել ոստիկանության գվարդիայի ավտոբուսը` հավանաբար մարզում Նիկոլ Փաշինյանի անվտանգ շարժը ապահովելու համար։ Եվ հենց այդ ավտոբուսի մասնակցությամբ տեղի է ունեցել ողբերգական ելքով ավտովթար։
ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 374.5 դրամ է, վաճառքը՝ 376 դրամ:
Իրանի դեմ ամերիկյան գործողություններն առավել ընդգծեցին ՆԱՏՕ-ում առկա տարաձայնությունները, որոնք մի կողմից արտահայտվում են նախագահ Թրամփի՝ ՆԱՏՕ-ի նկատմամբ քաղաքականությամբ, մյուս կողմից՝ կառույցում ինստիտուցիոնալ վերանայումների անհրաժեշտությամբ, գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 11-13-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 14-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. առանձին վայրերում՝ առատ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Աֆղանստանի Հերաթ նահանգում անհայտ զինված անձինք մոտոցիկլետներով կրակ են բացել Ինջիլ շրջանի այգում հանգստացողների վրա՝ սպանելով յոթ մարդու։ Այս մասին հաղորդում է Ariana News-ը՝ հղում անելով Աֆղանստանի Ներքին գործերի նախարարության խոսնակ Աբդուլ Մատին Կանիին։
Իրանի և ամերիկյան պատվիրակությունների միջև Իսլամաբադում կայանալիք բանակցությունները, ինչպես սպասվում է, կանցկացվեն երկու ձևաչափով՝ ուղղակի և միջնորդավորված, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Դե, ինչ՝ վաղը սկսվող գործընթացը չափազանց կարևոր է լինելու ոչ միայն Իրանի և ԱՄՆ-ի, այլ նաև ողջ տարածաշրջանի և աշխարհի համար»։
Ներքին արհեստական բանականության տեխնոլոգիաները պետք է մրցունակ լինեն համաշխարհային շուկայում։
«Սա զոհերի վերջնական թիվը չէ, քանի որ մի շարք վայրերում շարունակվում է փլատակների մաքրումը, հայտնաբերվել են դիակների մասունքներ, և ԴՆԹ թեստավորման համար ժամանակ կպահանջվի»,-ընդգծվում է զեկույցում։
Ըստ ընկերության տվյալների՝ փետրվարի 28-ից առ այսօր ընդդեմ Իրանի ԱՄՆ-Իսրայել հարվածների հետևանքով տուժել է ավելի քան 125 հազար քաղաքացիական օբյեկտ։
HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի ձեռքբերման համար պահանջվել է 745,7 միլիոն դոլար։ Սա 12 անգամ գերազանցում է ներկայիս ֆինանսավորման մակարդակը, հաշվարկել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Երկինքը երկրի վրա». այսպես է հասկացվել Սուրբ Պատարագը վաղնջական օրերին, այսպես են քրիստոնյաներն ըմբռնում Սուրբ Պատարագի խորհուրդը: Պատարագով ողջ եկեղեցին այնտեղ գտնվող հավատացյալների հետ միասին դառնում է երկինք երկրի վրա և դրախտ՝ կենաց ծառի անմահարար պտուղներով: Ըստ Սուրբ Հովհան Ոսկեբերան հայրապետի՝ Սուրբ Պատարագի ժամանակ երկինքը բացվում է և հրեշտակներն իջնում են: Թեպետ Պատարագը երկրի վրա է կատարվում, սակայն երկրային ընծայով չէ, այլ երկնքից իջնող Հացով (Հովհաննես 6:41), Ով կյանք է տալիս աշխարհին:
Թուրքիայում 41 կետից բաղկացած նոր օրենքի նախագիծ է մշակվում, որով նախատեսվում է մինչև 2040-ը Թուրքիան դարձնել ծխախոտից զերծ երկիր։
Խորը քունը կարևոր դեր է խաղում օրգանիզմի վերականգնման գործում, կարծում է հոգեբան Բիջալ Չհեդան: HuffPost-ին տված հարցազրույցում մասնագետը բացահայտել է քունը բարելավելու լավագույն եղանակը:
Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի որդեգրած արտաքին քաղաքականությունը ֆիասկո է ապրում՝ լուրջ սպառնալիքներ ստեղծելով Հայաստանի և հայ ժողովրդի համար։ Արտաքին կողմնորոշումները փոխելու այսօրվա կառավարիչների անխոհեմ քայլերի ու հայտարարությունների համատեքստում Ռուսաստանը սկսել է բարձր մակարդակով ու բացեիբաց զգուշացնել այն մարտահրավերների մասին, որին այդ ճանապարհին կարող է բախվել հայ ժողովուրդը։